Լևոն Ալթունյանը կտուգանի՞ Սերժ Սարգսյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, որ նախօրեին «անհաջողակ» անվանեց ծխող Մարդկանց՝ ազդարարելով Հայաստանում ծխելու դեմ պայքարի մասին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե կարգը խախտելու դեպքում կտուգանի անգամ Սերժ Սարգսյանին:

«Ժողովուրդ»-ը երեկ Ալթունյանին հարցրեց` արդյոք ծխելն արգելելու է նաև Սերժ Սարգսյանի՞ն. «Ոչ մի անհատին, առավելապես նախագահին հնարավոր չէ ինչ-որ բան արգելել կամ թույլ տալ: Մարդն ինքն է որոշում՝ ծխի, թե չծխի»,- եղավ պատասխանը: Իսկ հարցին` եթե Սերժ Սարգսյանը ծխի չթույլատրվող տարածքում, տուգանելո՞ւ եք նրան, Ալթունյանը դրական պատասխանեց՝ իհարկե: Մյուս կողմից, սակայն, նախարարը փորձեց խմբագրել «անհաջողակների» մասին նախօրեի հայտարարությունները: «Ես բառացիորեն տենց բան չեմ ասել: Ես ասել եմ, որ ամբողջ աշխարհում ծխելն անհաջողակ լինելու նախանշաններից մեկն է»,- պնդեց նա:

Տպավորություն է, որ Ալթունյանը սկզբում խոսում է, հետո՝ մտածում: Այդպես եղավ նաև ծննդկաններին «մորգ ուղարկելու» հարցում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս