Գրաֆիկական դիզայներ Քրիստիան Սթանգլն «Ապոլոն» տիեզերական ծրագրի արխիվերից հազարավոր լուսանկարներ է օգտագործել, որպեսզի դրանց հիման վրա ստեղծի Lunar կարճամետրաժ ֆիլմը դեպի Լուսին աստղանավորդների ճանապարհորդության մասին:
Լիբանանի անվտանգության ծառայությունները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունեցող գրոհայինների:
Բրիտանացի դիզայներ եւ սեփական մակնիշի հիմնադիր Ստելլա Մաքքարթնին պարտավորագիր է ստորագրել Parley for the Oceans ընկերության հետ, որն զբաղվում է շրջակա միջավայրի պահպանությամբ:
«Քանի դեռ այդ խնդիրը լուծված չէ, քանի դեռ մեր երկրում կոռուպցիայի խնդիրը լուծված չէ, հանձնաժողովը բացարձակ սրբերից էլ բաղկացած լինի, այդ սրբերը մի ամսվա մեջ դառնալու են լյուցիֆերներ: Խաղի կանոնը սա է և քանի դեռ այն չի փոխվել, որևէ բան չի փոխվելու»:
Հունիսի 9-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էրլունին և դեսպանության ռազմաօդային կցորդ Չժան Ֆենխուային:
Ինչպես հաղորդում է AS-ը, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է հետաքրքրություն առաջացնել տարբեր ակումբների մոտ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայից գողություն կատարած անձի ինքնությունը։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը տրանսպորտի վարչությանը ու լիցենզավորման գործակալությանը «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան ավտոբուսային երթուղի կազմակերպելու հանձնարարական է տվել։
«Քաջատեղյակ եմ Հայաստանի բոլոր մարզերի խնդիրներին: Մեկ առ մեկ գիտեմ, թե որոնք են Շիրակի մարզի ցավոտ հարցերը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն հունիսի 9-ին ընդունել է գործարար Ռալֆ Յիրիկյանին:
Հայաստանի արտահանման ընդհանուր կառուցվածքում 2017 թվականին հունվար-ապրիլին 21.6 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին, սակայն 2014 թվականին նույն ժամանակահատվածուն այդ երկիր արտահանման տեսակարար կշիռն ընդհանուր ծավալում կազմում էր 19.6 տոկոս:
Լա Լիգայում մի ամբողջ հերթ է գոյացել «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլիասի համար: Լեգենդի հետ բանակցություններն արդեն սկսել են «Սևիլիայի», Մալագայի», «Ռեալ Սոսիեդադի» և «Լաս-Պալմասի» ներկայացուցիչները:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ինընդունել է «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանին:
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետություն ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հյուրընկալող երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, Աստանա այցելած այլ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ «Համագումարների» կենտրոնում ներկա է գտնվել «Ապագայի էներգիա» խորագիրը կրող «Աստանա Էքսպո 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը:
Գոյություն ունի բնական միջոց, որը թույլ կտա գեղեցիկ տեսք հաղորդել ոտքերին ու փափկեցնել դրանք։
Իսպանական Կատալոնիայի անկախության շուրջ հանրաքվեն կանցկացվի 2017 թվականի հոկտեմբերի 1-ին:
«Բենևենտոն» Սերիա Ա դուրս գալու համար փլեյ-օֆի եզրափակչի պատասխան խաղում 1:0 հաշվով հաղթեց «Կարպիին»: Միակ գնդակը խաղի 32-րդ րոպեին խփեց 21-ամյա ռումինացի հարձակվող Գեորգե Պուշկաշը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին նույնքան ընտրողներ են պաշտպանում, որքան որ մինչեւ 2015 թվականի միգրացիոն ճգնաժամի սկսվելը:
«Զվարթնոց»-ում սպասարկող տաքսի ծառայությունների վարորդները վարչապետ Կարեն Կարապետյանին հրավիրում են օդանավակայան՝ անձամբ համոզվելու, որ «անթրաշ, սիգարետը բերանը, չստիկներով» վարորդներ զբոսաշրջիկներին ու տեղացիներին չեն ուղեկցում:
Զլատան Իբրահիմովիչի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2017թ. ամառը՝ մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ: Ըստ Sky Sports-ի տեղեկության, «Մանչեսթեր Յունայթեդը» դժվար թե նոր պայմանագիր առաջարկի շվեդ ֆուտբոլիստին:
Թուրքիայում ձերբակալված ֆրանսիացի լրագրող և լուսանկարիչ Մաթիաս Դեփարդոնը հունիսի 9-ին կարտաքսվի Ֆրանսիա: Այս մասին հայտնում է ֆրանսիական լրատվամիջոցները՝ վկայակոչելով «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության իրենց աղբյուրները:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Մոսկվայի «Սկոլկովո» բիզնես դպրոցի ուսանողներին և շրջանավարտներին:
«Ես կարծում եմ, որ վերջին շրջանի ռեպրեսիվ ապարատի ուժեղացումը՝ ձերբակալությունները, որոնք երեկ էլ եղան, և ոչ միայն՝ քաղաքական ընդդիմախոսների, այլև՝ տեղի բնիկ ժողովրդի ներկայացուցիչների մակարդակով, ցույց են տալիս, որ փորձելու են հնարավորինս ռեպրեսիվ մեթոդներով պահպանել վերահսկողությունը գործընթացների վրա, մինչև հասկանան, թե որո՞նք են դրա հնարավոր լուծումները»։
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Ախուրյանի շաքարի գործարանում քաղաքացու մահվան հանգամանքները:
Իսպանիայի իշխանությունները հավաստիացրել են, որ թույլ չեն տա հանրաքվե անցկացնել Կատալոնիայի անկախության շուրջ:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Կոտայքի մարզում 20-ամյա աղջկա նկատմամբ վերելակում սեռական ոտնձգության փորձ է կատարվել:
«Գայանե» բալետի` հունիսի 8-ին կայանալիք ներկայացման բոյկոտի պատասխանատուները մինչև հունիսի 9-ի երեկոյան բացատրագրեր կներկայացնեն, կազմակերպիչները կպատժվեն, իսկ տոմսերը ետ վերադարձնող հանդիսատեսին կվերադարձվի իրենց գումարը:
Իրանի անվտանգության ուժերը 41 մարդու են ձերբակալել Թեհրանում կատարված ահաբեկչական գործողություններին մասնակցելու եւ վահաբական խմբավորումներին պատկանելու կասկածանքով:
Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին Թեհրանում կատարված ահաբեկչական գործողությունների զոհերի հետ հրաժեշտի արարողությանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հովանավորում է«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը եւ ինքն է «ամենամեծ ԻՊ-ն»։
«Կենսաբանություն» առարկայի միասնական քննությանը մասնակցել է 1054 դիմորդ, որից 11 տոկոսը ստացել է անբավարար գնահատական: «7.5-18 միավոր ստացել է մասնակիցների 70 տոկոսը, 20 միավոր ստացել է 54 դիմորդ»,-ասաց նա: