
Չինական ակումբը Ռոնալդուի համար առաջարկել է 200 մլն եվրո, իսկ ֆուտբոլիստին՝ տարեկան 120 մլն եվրո

Ինչպես հաղորդում է AS-ը, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է հետաքրքրություն առաջացնել տարբեր ակումբների մոտ:
Ըստ աղբյուրի տվյալների,՝ չինական ակումբներից մեկը, որի անունը դեռ հրապարակվում, Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի համար «Ռեալին» առաջարկում է 200 մլն եվրո: Իսկ ֆուտբոլիստին անձամբ պատրաստ է տարեկան վճարել 120 մլն եվրոյի չափով աշխատավարձ:
Եթե տրանսֆերային գործարքը կայանա, ապա դա կլինի ռեկորդային աշխատավարձ, քանի որ մինչև հիմա ոչ մի ֆուտբոլիստի այդպիսի աշխատավարձ չի առաջարկվել: Պետք է նշել, որ չինական ակումբի ղեկավարությունն առավել քան լուրջ է տրամադրված և մտադիր է հաջորդ շաբաթ թռնել Մադրիդ՝ «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ հանդիպելու և նրա հետ բանակցություններ վարելու համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՊՍԺ-ն, «Մոնակոն» և «Մանչեսթեր Յունայթեդը» Ռոնալդուի համար առաջարկում են 180 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը