Բաժիններ՝

«Բենևենտոն» պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Սերիա Ա

Ակումբին օգնեց Սերիա Ա դուրս գալ Գեորգե Պուշկաշը:

«Բենևենտոն» Սերիա Ա դուրս գալու համար փլեյ-օֆի եզրափակչի պատասխան խաղում 1:0 հաշվով հաղթեց «Կարպիին»: Միակ գնդակը խաղի 32-րդ րոպեին խփեց 21-ամյա ռումինացի հարձակվող Գեորգե Պուշկաշը:

Առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի, ուստի «Բենևենտոն» ստացավ իտալական բարձրագույն դիվիզիայի ուղեգիր:

Ավելի վաղ Սերիա Ա էին դուրս եկել ՍՊԱԼ-ը և «Վերոնան»: Սերիա Բ են թռել «Էմպոլին», «Պալերմոն» և «Պեսկարան»:

Գեորգե Պուշկաշը լեգենդար հարձակվող Ֆերենց Պուշկաշի անվանակիցն է, ում պատվին անվանված է ՖԻՖԱ-ի մրցանակը, որն ամեն տարի հանձնվում է ամենագեղեցիկ գոլի հեղինակին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս