«Ռուսաստանն ավելի շատ արևելյան բլոկի անդամ է, Թուրքիան էլ ՆԱՏՕ-ի անդամ է, և ինչքան էլ թուրքական պետության ղեկավար Էրդողանը փորձում է Արևմուտքից անկախ քաղաքականություն վարել, այնուհանդերձ Թուրքիայում առկա է ՆԱՏՕ-ի շուրջ երկու տասնյակ ռազմաբազա, ինչը և կապում է Էրդողանի ձեռքերը»։
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 19-ամյա դատապարտյալ Արթուր Մելիքյանը մի քանի օր առաջ գդալ է կուլ տվել: Դատապարտյալն այս պահին բժշկական վերահսկողության տակ է, նրա վիճակը վերահսկելի է:
Հունիսի 11-ին, 15-ին` կեսօրից հետո շրջանների զգալի մասում, հունիսի 12-14-ը՝ երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Իրանի իրավապահ մարմինները Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչության կասկածանքով ձերբակալել են ութ մարդու:
Թուրքիայի Հասանքեյֆ բնակավայրում ձերբակալված ֆրանսիացի լրագրող Մաթիաս Դեփարդոնը մեկ ամիս պահվելուց հետո վերջապես արտաքսվել է Ֆրանսիա:
«Սա ցույց է տալիս, որ նրանք կարող են ավելացնել իրենց արտադրական հզորությունները, բայց շուկան արդեն իսկ հագեցած է, և նույնիսկ խոշոր ընկերությունները չեն կարողանում իրենց արտադրական հզորություններն ամբողջությամբ օգտագործել»,- պարզաբանեց նա։
Հայկական քաղաքային ֆոլկի (ռաբիզ) ներկայացուցիչներ Սպիտակցի Հայկոյի և Սուրպեր Սաքոյի երգը ողջ Թուրքիայի տարածքում լայնորեն տարածվելուց հետո հայկական շոու-բիզնեսի համար ռեկորդային դիտումներ է գրանցել YouTube-ում:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է ԱՄՀ և ՀԲ Բելգիայի և Նիդեռլանդների կողմից գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հանդիպման մասնակիցներին:
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետություն մեկնած նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան այցելել է «Աստանա էքսպո 2017» մասնագիտացված միջազգային ցուցահանդեսի հայկական տաղավար, որը գտնվում է «Մետաքսի ճանապարհ» կոչվող հավաքական տաղավարում:
Սոցիալական ցանցերի իր էջերը Արցախի Հանրապետության մասին գրառումներով հեղեղած հայտնի ռուս գրող Էդուարդ Լիմոնովը հայտնվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության «սև ցուցակում»:
Ղազախստանը 300 հազար ԱՄՆ դոլար կներդնի Միավորված ազգերի կազմակերպության ահաբեկչության դեմ պայքարի ֆոնդին:
«Հայաստանում մենաշնորհները բնական մենաշնորհների ոլորտներում են՝ էլեկտրաէներգիայի, գազամատակարարման, և պետությունը երբ կոնցենսիոն կառավարման է հանձնում այս կամ այն ոլորտ, այդ ոլորտները, օրինակ՝ օդանավակայան, երկաթգիծ»,- պարզաբանեց նա։
Հունիսի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու հաստոցավոր հակատանկային նռնականետեր:
ԱՄՆ-ի Կոնգրեսում երկու տասնյակից ավելի օրենսդիրներ կոչ են արել գործընկերներին ավելացնել Հայաստանին 2018-ին հատկացվելիք ամերիկյան օգնությունը:
Հունիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռիչարդ Հոգլանդին, Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին:
Ֆիլիպինների Մարավի քաղաքում 13 ծովային հետևակային է զոհվել քաղաքն իսլամիստ զինյալներից մաքրելու մարտերում:
ՀՀ Նախագահի հանձնարարությամբ և Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Սիրիա առաքված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակի մի մասը հունիսի 9-ին տեղափոխվել է մայրաքաղաք Դամասկոս:
Թայվանի արևելյան ափերին քաղաքացիական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է երեք մարդ:
Ոստիկանությունը զգուշացնում և կանխարգելիչ ուղիներ է առաջարկում։
Ամերիկյան հեղինակավոր CNN հեռուստաընկերությունը խզել է պայմանագիրը հաղորդավար Ռեզա Ասլանի հետ, երբ նա ոչ ցենզուրային արտահայտություն է թույլ տվել նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ թվիթերյան իր միկրոբլոգում:
Նկարչուհի Մարգարիտ Սիրեկանյանն արվեստասերներին հայտնի է ոչ միայն իր նկարներով, այլև «Մի կտոր կրակ» ցուցահանդեսով, որով տարիներ շարունակ համախմբում և ներկայանալու հնարավորություն է տալիս բազմաթիվ երիտասարդ նկարիչների։
Բրիտանիայի ոստիկանությունը հունիսի 3-ին Միացյալ Թագավորության մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության գործով Լոնդոնի արևելքում ձերբակալել է ևս մեկ մարդու:
Իսպանիայի Վալենսիա քաղաքի տեղական ինքնակառավարման խորհուրդը հունիսի 9-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող որոշում։
Ժամը 09։40-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, բախվել են Lada Priora մակնիշի 97 ՕP 999 համարանիշի, Daewoo մակնիշի 34 MR 370 համարանիշի և Nissan մակնիշի 34 RՏ 533 համարանիշի ավտոմեքենաները։
Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերի պաշտպանությունը դիմել է երկրի Դաշնային գերագույն դատարան՝ խնդրելով չեղարկել երկրի ղեկավարի հարցաքննությունը և փակել նրա դեմ սկսված հակակոռուպցիոն հետաքննությունը:
Համբուրգում կայանալիգ Մեծ քսանյակի (G20) Գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական կողմը շարունակելու է ցանկացած տեսակի աջակցությունը Կատարին:
ՀՀ վարչապետի կողմից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին տրված հանձնարարականի համաձայն՝ «Զվարթնոց» օդանավակայանում մեկշաբաթյա ժամկետում պրոֆիլակտիկ աշխատանքներ կկատարվեն տաքսի ծառայություններ մատուցողների կողմից լիցենզավորման մասին օրենսդրության խախտումները դադարեցնելու նպատակով:
Ձեռնարկված միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում՝ հունիսի 9-ին Կուրղինյան փողոցի թիվ 122/3 տան հարևանությամբ գտնվող ամայի դաշտում հայտնաբերել է Պերճ Կարապետյանի դիակը:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հունիսի 9-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.