Բաժիններ՝

Վահան Մարտիրոսյանը հանձնարարականներ է տվել օդանավակայանում տաքսի ծառայությունների որակի բարձրացման վերաբերյալ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը տրանսպորտի վարչությանը ու լիցենզավորման գործակալությանը «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան ավտոբուսային երթուղի կազմակերպելու հանձնարարական է տվել։

Վահան Մարտիրոսյանը ՀՀ տրանսպորտային տեսչությունը հանձնարարել է նաև շուրջօրյա հսկողություն իրականացնել օդանավակայանի տարածքում, քանի որ աշխատակիցները մեկ օրվա ընթացքում հայտնաբերել էին 30-­ից ավելի չլիցենզավորված տաքսիներ և կազմել արձանագրություններ։

Օդանավակայանի տնօրինության հետ Վահան Մարտիրոսյանը քննարկել է մի շարք ընկերությունների հետ պայմանագրեր կնքելու հարցը, որոնք ապահովելու են ավտոմեքենաների որակը և վարորդների պատշաճ տեսքը։

Մարտիրոյանն օդանավակայանի ղեկավարության հետ քննարկել է նաև տաքսիների օրինական գործունեության և սպասարկումն իրականացնող ընկերության որակյալ՝ ծառայությունների մատուցման ապահովման հարցը։

Ներկայում տաքսի ծառայություն մատուցող ընկերությանը հանձնարարական է տրվել, որպեսզի նրանք վերանայեն սակագների, գովազդային վահանակների քանակը, ապահովեն քարտային վճարումների կարգը, վերանայեն սակագները։ Ոստիկանության ներկայացուցիչներն, իրենց հերթին կաշխատեն խստացված ռեժիմով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930