
Ինչի՞ց կամ որտեղի՞ց կսկսի Շիրակի նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանը

Tsayg.am-ը գրում է. «Քաջատեղյակ եմ Հայաստանի բոլոր մարզերի խնդիրներին: Մեկ առ մեկ գիտեմ, թե որոնք են Շիրակի մարզի ցավոտ հարցերը: Իմ նախնական պատկերացումներն ունեմ, թե ինչպես ենք առաջ գնալու»: Մեր գործընկերոջ հարցերին ի պատասխան ասել է Շիրակի նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանը՝ նշելով, որ շեշտն հիմնականում դրվելու է մարզում աշխատատեղերի ստեղծման վրա: