
Բակո Սահակյանը հանդիպե է «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ինընդունել է «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանին:
Քննարկվել են Արցախ-Սփյուռք կապերին վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել տեղեկատվական ոլորտում փոխգործակցության հետագա խորացմանն ու ընդլայնմանը:
Երկրի ղեկավարը Շահան Գանտահարյանին է հանձնել «Երախտագիտություն» մեդալ, որով երկարամյա ազգանպաստ գործունեության համար պարգեւատրվել է «Ազդակ» օրաթերթը:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել «Ազդակ» օրաթերթի գործունեությունը՝ նշելով, որ այն իրականացնում է կարեւոր ու հայրենանվեր առաքելություն: