Բաժիններ՝

«Սևիլիան», «Մալագան», «Ռեալ Սոսիեդադը» և «Լաս-Պալմասն» առաջարկ են արել Իկեր Կասիլիասին

Բայց «Պորտուի» դարպասապահը չի ցանկանում վերադառնալ հայրենիք:

Լա Լիգայում մի ամբողջ հերթ է գոյացել «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլիասի համար: Լեգենդի հետ բանակցություններն արդեն սկսել են «Սևիլիայի», Մալագայի», «Ռեալ Սոսիեդադի» և «Լաս-Պալմասի» ներկայացուցիչները:

Ինչպես հաղորդում է Marca-ն, Իկերն ինքը մտադիր է կարիերան շարունակել ակումբում, որը հանդես է գալիս եվրագավաթներում, բայց չի պլանավորում վերադառնալ Իսպանիա:

Կասիլիասի պայմանագիրը «Պորտուի» հետ ավարտվում է հունիսի 30-ին:

Մինչև «Պորտու» տեղափոխվելը Կասիլիասը 16 տարի պաշտպանել է «Ռեալի» դարպասները:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս