Բաժիններ՝

Մեքքայում ահաբեկչական փորձ է կանխվել

Սաուդյան Արաբիայի հատուկ ծառայության աշխատակիցների կողմից Մեքքայում ահաբեկչության իրականացման փորձ է կանխվել: Այս մասին հայտնում է ադրբեջանական turan.az լրատվական կայքը՝ հղում կատարելով Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարության կողմից հրապարակված հայտարարությանը, որի համաձայն՝ ահաբեկչություն իրականացնելու փորձը կազմակերպված է եղել Ալ-Հարամ մզկիթում՝ ռադիկալ իսլամիստների խմբավորման կողմից:

«Մահապարտ ահաբեկիչը ոստիկանների կողմից շրջապատված է եղել Մեքքայի կենտրոնական թաղամասերից մեկում գտնվող տանը, սակայն կարողացել է գործի դնել պայթուցիկ սարքը, ինչի արդյունքում այդ տունն ավերվել է՝ վնաս հասցնելով 6 օտարերկրացիների և ոստիկանության 5 աշխատակիցների»,-նշվում է ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս