ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին դիմում-բողոք է ներկայացրել «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը, որը հանդիսանում է միջազգային հայտնի «Վիքիմեդիա Հիմնադրամ» կորպորացիայի գործընկերը Հայաստանում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 28-ին՝ ժամը 18:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«15-20 րոպեի ընթացքում ուլտրամանուշակագույն ճառագայթումը դրական է ազդում օրգանիզմի վրա, սակայն դրանից ավելի դրսում գտնվելը կհանգեցնի բացասական հետևանքների, օրինակ, մաշկի այրվածքի, աչքի լորձաթաղանթի վնասման: Խորհուրդ է տրվում ժամը 12:00-16:00-ը խուսափել արևից, իսկ որոշակի խնդիրներ ունեցողներին տանից դուրս չգալ, ամենաշոգ ժամերն անցկացնել պառկած վիճակում, քանի որ այդ ժամանակ սիրտ-անոթային համակարգն ավելի հեշտ է աշխատում»,-ասաց Նունե Բակունցը:
«Միլանը» միացել է «Արսենալի» կենտրոնական պաշտպան Լորան Կոսյելնիի համար մղվող պայքարին, ում ծառայություններով հետաքրքրվում են նաև «Մանչեսթեր Սիթին», «Մարսելը» և չինական ակումբները:
Ինչպիսի գործողություններ էլ որ ձեռնարկեն ամերիկահայերը իրենց հարցերի լուծման համար, Ադրբեջանը ձգտում է նմանակել նրանց և հակազդել Միացյալ Նահանգներում իր վարձու ընկերությունների միջոցով: Նախագահ Ալիևն 2013 թ. իր ելույթում հայտարարեց, որ Ադրբեջանի «հիմնական թշնամին հայկական լոբբին է»: Նա նաև նշեց, որ «հայկական լոբբին օր ու գիշեր փորձում է զրպարտել Ադրբեջանին, վարկաբեկել նրա հեղինակությունը: Նրանք մեծ ֆինանսական ռեսուրսներ ունեն:
«Վրաստանում, բազմաթիվ գաղտնի գերեզմանների կան։ Աջարիայում մենք վկաների գիտենք, ովքեր հիշյալ գերեզմանների մասին արժեքավոր տեղեկատվություն ունեն: Խելվաչաուրիում նման տարածքներ կան: Սալիբաուրի տարածքը, սակայն, մասնավոր սեփականություն է, այդ պատճառով այնտեղ չենք կարողանում աշխատել: Այս տարածքներում նաև թունելներ կան, որտեղ անմեղ մարդկանց տանջել են›,- հայտարարել է աշխատանքային խմբի ղեկավար Զուրաբ Զաքարիձեն:
«Բորուսիայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ումսան Դեմբելեին արձակուրդի ժամանակ նկատել են Մանչեսթերում՝ Պեպ Գվարդիոլայի ընկերակցությամբ:
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը. նոր բացահայտումներ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Բաստիլի գրավման օրը՝ հուլիսի 14-ին, Փարիզ այցելելու հրավերը: Այս մասին տեղեկացնում է Ելիսեյան պալատը:
«Երևանը սքանչելի քաղաք է դարձել, և ամեն տեղ երիտասարդություն կա, բոլորը երջանիկ են երևում։ Երբ գալիս եմ Հայաստան՝ նոր մտքեր են ծնվում»։
Համացանցում կարելի է բազմաթիվ դիետաներ գտնել, որոնք խոստանում են ավելորդ քաշից ազատում մի քանի օրվա ընթացքում։ Դրանց մեծ մասն առաջարկում է կալորիաների չափազանց խիստ սահմանափակում և օրգանիզմին անհրաժեշտ մի շարք սննդարար նյութերից հրաժարում։ Արդյունքում՝ դրանք լուրջ վնաս են հասցնում առողջությանը։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված` ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Մ.-ի հաղորդման և ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության կողմից իրականացված ծառայողական քննության նյութերի հիման վրա:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետական դումայի վավերացմանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի միացյալ զորախմբի մասին համաձայնագրի վավերացման մասին» օրենքի նախագիծը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ պետդումայի լրատվական ծառայությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում նախօրեին տեղի ունեցած ավազակային հարձակումը։
«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է «Ռեալի» հետ բանակցություններն Ալվարո Մորատայի տրանսֆերի վերաբերյալ: Հաղորդվում է, որ «կարմիր սատանաները» 24-ամյա իսպանացու համար առաջարկել են 70 մլն եվրո, բայց «Ռեալը» պահանջում է 80-90 մլն եվրո:
Հարավային Կորեան սկսում է «պահածոյացված օդ» վաճառել շրջակա միջավայրի աճող աղտոտման կապակցությամբ:
Եթե քաղաքացին ունի հին նմուշի անձնագիր, երկրից դուրս գալու համար անձնագրում պետք է առկա լինի օտարերկրյա պետությունում վավերականության նշում (ընդունված է անվանել կլոր կնիք կամ վիզա):
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռեալը» պատրաստ է վաճառել Բեյլին՝ «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեին գնելու դեպքում: Բեյլի պայմանագիրը մադրիդցիների հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:
«Վրաստանի և Իրանի մաքսային մարմինների հետ համատեղ Հայաստանն էլեկտրոնային կառավարման համակարգերում տեղեկատվության փոխանակման մեխանիզմներ է ներդնում, ինչի շնորհիվ բիզնեսի ներկայացրած նախնական հայտարարագիրն արդեն հասանելի կլինի հարևան երկրների գործընկերներին՝ հնարավորություն տալով սահուն և արագ իրականացնել արտաքին տնտեսական գործունեությունն ու մաքսային հսկողությունը»,-ներկայացրել է կոմիտեի ՏՏ վարչության պետը:
ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության վարույթում ավարտվել է «Լիա» գեղեցկության սրահի տարածքում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած սպանությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի՝ 3 մեղադրյալի մասով նախաքննությունը:
Եվրամիությունից դուրս գալն իրականացնելիս Մեծ Բրիտանիային կարող է պահանջվել անցումային շրջան, բայց այն անվերջ չի լինի:
Արգենտինական ֆուտբոլային լեգենդ Դիեգո Մարադոնան կդառնա Նեապոլի պատվավոր քաղաքացի: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: Նեապոլում հուլիսի 5-ին կայանալիք հատուկ արարողության ժամանակ Մարադոնային կշնորհվի իտալական այդ քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում:
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհուրդը (ԱԱԽ), Հետաքննությունների դաշնային բյուրոն եւ ներքին անվտանգության նախարարությունը հետաքննություն են սկսել Retya շորթիչ-վիրուսի տարածման կապակցությամբ:
ԱԺ պետական, իրավական և մարդու իրավունքների պաշտպանության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը հայտարարեց, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ծախսերը անցած տարի 2015թ. համեմատ նվազել են մոտ 5 տոկոսով:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ հունիսի 25-ին արցախա-ադրբեջանական սահմանի Աղդամի հատվածում ադրբեջանցի զինվոր է մահացել:
Թուրքիայի նախագահականը հերքել է ռուսական «Իզվեստիա»-ում տարածված լուրն այն մասին, թե թուրքական կողմը Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու պարագայում մտադիր է վերահսկողության տակ առնել նաև Ռաքքան ու Մանբիջը:
ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն անդրադարձել է վերջին շրջանում դատարաններում փաստաբաններին խուզարկության ենթարկելու վերաբերյալ հրապարակումներին և դրա վերաբերյալ փաստաբանների դժգոհություններին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Կարեն Փոլադյանն ընդգծեց, որ Հայաստանում նման պրակտիկա եղել է, սակայն լրագրողները կարող են նկատած չլինել, որովհետև դա պարբերական բնույթ չի կրել:
Հունիսի 28-ին, ժամը 11-ի սահմաներում, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության ծառայողները, մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցներ ներմուծելու, արտահանելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով Երևանի Ամիրյան փողողոցի թիվ 27 հասցեի մոտից բերման են ենթարկվել ԻԻՀ քաղաքացիներ՝ 1987 թ. ծնված Մոհամմադ Ռ.-ին և 1976 թ. ծնված Մոհսեն Շ.-ին:
Աշխարհում ամեն տարի կորչում է ավելի քան 30 միլիոն դրամապանակ: Անընդհատ դրամապանակներ կորցնելու անլուծելի թվացող խնդրի լուծում է առաջարկում GlobalAM հասարակական կազմակերպությունը՝ ներկայացնելով աշխարհում առաջին խելացի դրամապանակը:
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալել են Ուկրաինայի մի քաղաքացուհու, որը փորձում էր անօրինականորեն Ռուսաստան ներկրել 25 անտիկվար տիկնիկներ: