«Բորուսիայի» ֆուտբոլիստը Մանչեսթերում ճաշել է Պեպ Գվարդիոլայի հետ
«Բորուսիայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ումսան Դեմբելեին արձակուրդի ժամանակ նկատել են Մանչեսթերում՝ Պեպ Գվարդիոլայի ընկերակցությամբ:
Ֆուտբոլիստը ժամանել է Անգլիա, որպեսզի հանդիպի «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչների հետ, հասկանա նախագծի էությունը և, ինչպես հաղորդում է Le10sport-ը, որպեսզի լսի իր հավանական տեղափոխության վերաբերյալ առաջարկությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դեմբելեն համաձայնել է հնգամյա պայմանագիր ստորագրել «Բարսելոնայի» հետ, բայց «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը հերքել է ֆուտբոլիստին վաճառելու մասին լուրերը:
Transfermarkt-ը 20-ամյա ֆրանսիացուն գնահատում է 33 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը