Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» Մորատայի համար առաջարկում է 70 մլն եվրո, «Ռեալը» պահանջում է ավելի քան 80 մլն

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է «Ռեալի» հետ բանակցություններն Ալվարո Մորատայի տրանսֆերի վերաբերյալ: Հաղորդվում է, որ «կարմիր սատանաները» 24-ամյա իսպանացու համար առաջարկել են 70 մլն եվրո, բայց «Ռեալը» պահանջում է 80-90 մլն եվրո:

«Ռեալն» արդարացնում է ֆուտբոլիստի բարձր տրանսֆերային գինը նրանով, որ Ալվարոն հանդիսանում է Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, և նա դեռ չի հասել իր կարիերայի բարձունքին, ինչպես նաև նրանով, որ այդպիսի մակարդակ ունեցող ֆուտբոլիստներ այժմ քիչ են:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու դեպքում Մորատան տարեկան կվաստակի 12 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս