Բաժիններ՝

«Brexit-ն իրագործելիս կպահանջվի անցումային շրջան». Մեյ

Եվրամիությունից դուրս գալն իրականացնելիս Մեծ Բրիտանիային կարող է պահանջվել անցումային շրջան, բայց այն անվերջ չի լինի: Այդ մասին խորհրդարանում հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը:

«Երբ մենք իմանանք՝ ինչպիսին կլինեն ԵՄ-ի հետ մեր ապագա հարաբերությունները, մեզ կպահանջվի Brexit-ի մասին համաձայնագրի կետերի իրագործման ժամանակաշրջան: Սակայն դա չի նշանակելու, որ անցումային շրջանն անվերջ կլինի: Մենք դուրս ենք գալիս Եվրամիությունից: Դա այն է, ինչ ցանկանում է ժողովուրդը, եւ դա այն է, ինչ ես կանեմ»,-ասել է նա:

Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները պաշտոնապես մեկնարկել են հունիսի 19-ին եւ պետք է շարունակվեն մինչեւ հաջորդ տարվա նոյեմբեր, ինչից հետո ազգային խորհրդարանները ժամանակ կունենան դրանց վավերացման համար: Ենթադրվում է, որ Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության դադարեցման ամսաթիվը կլինի 2019 թվականի մարտի 29-ը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս