Թուրքիայի նախագահականը հերքել է Էրդողանի մասին «Իզվեստիա»-ի հրապարակումը
Թուրքիայի նախագահականը հերքել է ռուսական «Իզվեստիա»-ում տարածված լուրն այն մասին, թե թուրքական կողմը Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու պարագայում մտադիր է վերահսկողության տակ առնել նաև Ռաքքան ու Մանբիջը: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը:
Թուրքիայի նախագահականից հայտնել են, որ Էրդողանն առհասարակ «Իզվեստիա»-ին որևէ մեկնաբանություն չի տվել:
Ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, թե Էրդողանը հայտարարել է Ռաքքան ու Մանբիջը վերահսկողության տակ պահելու պատրաստակամության մասին՝ կանխելու Սիրիայում քրդական պետության ստեղծումը: