«Դոմոդեդովո»-ի մաքսավորները բռնել են ուկրաինուհու՝ 25 անտիկվար տիկնիկներով
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալել են Ուկրաինայի մի քաղաքացուհու, որը փորձում էր անօրինականորեն Ռուսաստան ներկրել 25 անտիկվար տիկնիկներ: Այդ մասին հունիսի 28-ին հայտնել է «360» հեռուստաալիքը՝ վկայակոչելով «Դոմոդեդովո»-ի մաքսատան մամուլի քարտուղար Դիլյար Բելոտուրկինին: Հեռուստաալիքի կայքում տեսանյութ է հրապարակված առգրավված խաղալիքների մասին։
Կինը, որի ուղեբեռում զննության ժամանակ հայտնաբերել են ճենապակե տիկնիկներ, ժամանել էր Մյունխենի չվերթով: Փորձագետները հաստատել են, որ բոլոր խաղալիքները պատրաստված են Արեւմտյան Եվրոպայում 19-րդ դարում եւ 20-րդ դարի սկզբին: Դրանց ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 450 հազար ռուբլի: Ձերբակալված կինը հայտարարել է, որ տիկնիկները գնել է հին իրերի շուկաներում եւ աճուրդներում: Դրանք նա Ռուսաստան Էէբերել, որպեսզի խաղալիքները վերականգնի, այնուհետեւ դրանք ներկայացնի ցուցահանդեսներում: