Բաժիններ՝

Հարավային Կորեան սկսում է «պահածոյացված օդ» վաճառել

Հարավային Կորեան սկսում է «պահածոյացված օդ» վաճառել շրջակա միջավայրի աճող աղտոտման կապակցությամբ: Այդ մասին հայտնել է «Ռյոնհապ» հարավկորեական գործակալությունը։

Նրա տվյալներով՝ լեռնային օդով փոքր բալոնների արտադրությամբ սկսել է զբաղվել երկրի հարավ-արեւելքի Հանդոնի գավառը (Կյոնսան-Նամդոյի նահանգ)՝ կանադական ընկերություններից մեկի հետ համատեղ:

Այս շաբաթ Ըյսին ավանում կբացվի 99 քառակուսի մետր մակերեսով ֆաբրիկա, որտեղ կարտադրվեն բալոններ՝ նախատեսված 160 անգամ նոճու բույրով թարմ օդ շնչելու համար: Դրա համար օդը հավաքում են Չիրիսանի լեռներում՝ 700-800 մետր բարձրության վրա:

Ենթադրվում է, որ նման «պահածոների» գինը Հարավային Կորեայում կկազմի մոտավորապես 13 դոլար: Գործարանն օրական պլանավորում է արտադրել օդով լցված մեկից մինչեւ երկու հազար փոքր բալոններ: Հաջողության դեպքում Հադոնից օդը կմատակարարվի Չինաստան, Հնդկաստան եւ Մերձավոր Արեւելք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս