Բաժիններ՝

«Միլանը» ցանկանում է գնել Կոսյելնիին

«Միլանը» միացել է «Արսենալի» կենտրոնական պաշտպան Լորան Կոսյելնիի համար մղվող պայքարին, ում ծառայություններով հետաքրքրվում են նաև «Մանչեսթեր Սիթին», «Մարսելը» և չինական ակումբները:

Հաղորդվում է, որ 31-ամյա ֆրանսիացին հանդիսանում է պաշտպանների շրջանում «Միլանի» գլխավոր տրանսֆերային նպատակը: Նախորդ մրցաշրջանում ակումբը բաց է թողել 45 գնդակ և պատրաստվում է ուժեղացնել պաշտպանությունը:

Սակայն «Արսենալի» գլավոր մարզիչ Արսեն Վենգերը չի պատրաստվում բաժանվել ֆուտբոլիստից: Նոյեմբերին լոնդոնցիները երկարաձգել են նրա հետ պայմանագիրը մինչև 2020 թվականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս