ՀՀ նախագահի աշխատակազմի ծախսերը նվազել են
ԱԺ պետական, իրավական և մարդու իրավունքների պաշտպանության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը հայտարարեց, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ծախսերը անցած տարի 2015թ. համեմատ նվազել են մոտ 5 տոկոսով:
«Այս կրճատումը պայմանավորված է մի շարք ծախսերի տնտեսմամբ: 2016 թվականի արդյունքներով՝ տնտեսվել և պետբյուջե է վերադարձվել 439 մլն դրամ», – ասաց նա:
Նրա խոսքով՝ 2016 թվականի բյուջեով ՀՀ Նախագահի աշխատակազմին հատկացվել է 4,7 մլրդ դրամ, որի կատարողականը կազմել է 90,72 տոկոս: 2016թ. ՀՀ Նախագահի աշխատակազմը իրականացրել է 11 ծրագիր: