Խելվաչաուրիում գաղտնի գերեզմաններ են հայտնաբերվել

Աջարիայի Խելվաչաուրի շրջանում գաղտնի գերեզմաններ են հայտնաբերվել։ Այս մասին, ըստ aliq.ge-ի՝ Խելվաչաուրի Շրջանային խորհրդում (գամգեոբա) տեղի ունեցած հանդիպմանը տեղեկացրել են «Մեմորիալ» ՀԿ-ի և 1937-38 թթ. բռնադատվածների գերեզմանները փնտրող աշխատանքային խմբի անդամները։

Վերջիններս ամփոփելով 6-ամսյա որոնողական աշխատանքները՝  հավաստիացրել են, որ Աջարիայում գաղտի գերեզմաններ կան: Նրանց խոսքով, սակայն, գերեզմանների տարածքը, որ հիմնականում մասնավոր սեփականություն է, դեռ խորը ուսումնասիրության կարիք ունի։

«Վրաստանում, բազմաթիվ գաղտնի գերեզմանների կան։ Աջարիայում մենք վկաների գիտենք, ովքեր հիշյալ գերեզմանների մասին արժեքավոր տեղեկատվություն ունեն: Խելվաչաուրիում նման տարածքներ կան: Սալիբաուրի տարածքը, սակայն, մասնավոր սեփականություն է, այդ պատճառով այնտեղ չենք կարողանում աշխատել: Այս տարածքներում նաև թունելներ կան, որտեղ անմեղ մարդկանց տանջել են›,- հայտարարել է աշխատանքային խմբի ղեկավար Զուրաբ Զաքարիձեն:

Նա նշել է, որ գերեզմանների առկայության մասին խոսում են նաև տեղի բնակիչները:

Տեսանյութեր

Լրահոս