Բաժիններ՝

Մարադոնան կդառնա Նեապոլի պատվավոր քաղաքացի

Արգենտինական ֆուտբոլային լեգենդ Դիեգո Մարադոնան կդառնա Նեապոլի պատվավոր քաղաքացի: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: Նեապոլում հուլիսի 5-ին կայանալիք հատուկ արարողության ժամանակ Մարադոնային կշնորհվի իտալական այդ քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում:

Դիեգո Մարադոնան իտալական «Նեապոլ» ֆուտբոլային ակումբի կազմում դարձել է Իտալիայի կրկնակի չեմպիոն, նվաճել է Իտալիայի գավաթը, Սուպերգավաթը, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի գավաթը: Արգենտինացին «Նեապոլ»-ում հանդես է եկել 1984-1991 թվականներին: Մասնակցել է 259 խաղի, դարձել 115 գոլի հեղինակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս