Արարատի մարզպետարանում նոր ուստարվան ընդառաջ խորհրդակցություն է հրավիրվել, մասնակցել են մարզի հանրակրթական դպրոցների տնօրենները, ԿԳՆ պաշտոնյաներ, կրթության պատասխանատուներ: Մարզպետ Արամայիս Գրիգորյանն իսկական «մառոզ» է արել՝ բարձրացնելով դպրոցներում կարգուկանոնի, տնօրենների աշխատաոճի, գնահատականների արհեստական բարձրացման, կառավարման ու ծնողական խորհուրդների ոչ արդյունավետ գործունեության, դրամահավաքի և այլ հարցեր:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի աճուրդը, որը նշանակված էր երեկ, չի կայացել։ Գնման հայտ չի եղել։ Կառավարության որոշմամբ մեկնարկային գինը 13 մլրդ․ 223 մլն․ 400 հազար 652 դրամ է։
Ավելի քան 70 հազար մարդ է ստորագրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին հղված հանրագիրը՝ միլիարդատեր Ջորջ Սորոսին ահաբեկիչ ճանաչելու խնդրանքով:
Պետդեպարտամենտն ԱՄՆ-ի քաղաքացիներին նախազգուշացնում է ամբողջ
Ի՞նչ տնտեսական, քաղաքական մոդելի ընտրության մասին է խոսում դեսպանը: Արդյո՞ք Հայաստանն այդպիսի ընտրության առաջ է այժմ: Փաստորեն՝ այո, հակառակ դեպքում ԱՄՆ-ի դեսպանը այդ մասին չէր հիշատակի:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր թիկնազորի անդամներից 15-ի դեմ Միացյալ Նահանգների կողմից մեղադրանք ներկայացնելու մասին որոշումը սկանդալային է որակել:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ վերջինս ընկերության բաժնետոմսերի հետ կախված այլ անձանց հետ խնդիրներ ունի։ Մասնավորապես՝ Աշխեն Գեւորգյանը դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ Երեւանի շամպայն-գինիների գործարանը վճարի բաժնետոմսերի դիմաց հասանելիք վճարումները։
Բոլորս ենք ժամանակին աշակերտ եղել ու բոլորս էլ հիշում ենք մեր սիրելի ուսուցիչներին, որոնց մինչ օրս շատ շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ նրանք տվել են մեզ:
Իրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով առնվազն 12 մարդ է զոհվել, եւս 33-ը վերքեր են ստացել:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 10:26-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 28 հասցեում գտնվող Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կորեական թերակղզու իրադրությունը հարկավոր է կարգավորել երկխոսության միջոցով՝ առանց նախապայմանների առաջադրման:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ ուսումնական տարվա կապակցությամբ հեռարձակված տեսահոլովակում կոչ է անում հասարակությանը՝ այս սեպտեմբերին ողջունել հաշմանդամություն ունեցող երեխաներին կրթական հաստատություններում և համայնքներում՝ ընդգծելով ներառական կրթության կարևորությունը ամենամեկուսացված և խոցելի երեխաների համար:
Հյուրեր են լինելու ԱՄՆ-ից, Իսրայելից, Ռուսաստանից, Օդեսայից: Թամադան «Որոգայթի» Սարգիսն է: Դրսից երգիչ-երգչուհի չեն հրավիրել: Ժլատությո՞ւն է արել գեներալը՝ հարցրինք մեր աղբյուրին։ «Չէ, նա միայն հայկական երաժշտություն է սիրում»: Ինքն է՞լ է երգելու` «Ջուխտակ շամամները»: «Չի բացառվում»:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության ԱՊՀ տարածաշրջանի ներկայացուցչության նախագահ Ռոնալդ Բինկոֆսկիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի թվային օրակարգի ձևավորման ուղղությամբ ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ»-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր:
Սան Ֆրանցիսկոյում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության եւ Վաշինգտոնում եւ Նյու Յորքում առեւտրական ներկայացուցչությունների շենքերի փակման որոշումն ընդունել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
«Փոփոխության իմաստն է՝ փոխանակ արտոնություն ունեցողը նախանշվի 150 կմ շառավղով ՈՐԵՎԷ զորամաս, այդ թվում` առաջնագիծ, նախանշում ենք ոչ-մարտական հաստիքի, որ անմիջական վտանգից զերծ պահենք»։
Ես կդժվարանամ հստակ թիվ նշել, բայց առնվազն մի բան ակնհայտ է. ոմանք շրջանառում են ինչ-որ 30 հազար թիվ, շատ կխնդրեմ, որ իմ գործընկերներն այդ մասով ևս փորձեն տվյալ թիվը շրջանառողից խնդրել՝ ներկայացնելու աղբյուրներ, որովհետև չկա նման թիվ: Նման բան գոյություն չունի:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է իր անձանական հաշիվներից 1 միլիոն դոլար փոխանցել Տեխասի նահանգի այն շրջանների վերականգնման համար, որոնք տուժել են «Հարվի» արեւադարձային փոթորկից:
ԿԺԴՀ-ն մերժում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից օգոստոսի 29-ին ընդունված հայտարարությունը, որում դատապարտվում է Փենյանի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը, եւ մտադիր է շարունակել այդօրինակ փորձարկումները:
ԱՄՆ-ի հարավում «Հարվի» փոթորկի զոհերի թիվը հասել է 47-ի:
«Դա բնավ էլ զիլ բան չէ: Այդ ես եմ, որ ստիպված եմ տասն օրը մեկ հեռախոսազրույց ունենալ Էրդողանի հետ», – ասել է Մակրոնը:
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մոտ 10 օր է՝ ստուգում է ԱՆ կազմում գտնվող քրեակատարողական վարչությունը:
Հանդիպմանն արծարծվել են Կանադա-Արցախ կապերին, տարածաշրջանային գործընթացներին, Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող տարբեր հարցեր:
Օգոստոսի 31-ին՝ ժամը 16:44-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի տնակների մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր:
Մեր աշակերտների և ուսանողների հաջողությունները միջազգային մրցասպարեզներում, իհարկե, մեզ ոգևորում են և հուշում, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, բայց մեզ համար ավելի կարևոր է կրթության համընդհանուր մակարդակի բարձրացումը: Անհրաժեշտ են դպրոցների և համալսարանների այնպիսի շրջանավարտներ, ովքեր մրցունակ կլինեն և իրենց տեղը կգտնեն կյանքում ու աշխատանքում:
2017 թվականի օգոստոսի 29-ին 54 տարեկան հասակում կյանքից հեռացել է Սարուխան համայնքի ղեկավար Հովհաննես Չիչոյանը:
2017 թ. օգոստոսի 31-ին`ժամը 11.50-ին, Կոտայքի մարզի Սոլակ գյուղի վերջնամասից, «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում «Հրազդան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մոտ 35-40 տարեկան, անձը չպարզված տղամարդ։
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 01:02-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Օգոստոսին հանրության դատին ներկայացվեցին մի շարք նոր սմարթֆոններ, որոնցից սպառողների համար ամենահարմար տարբերակները ներկայացրին Nokia և Xiaomi ընկերությունները:
Վաշինգտոնի կենտրոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու գտնվող պուրակներից մեկում, օգոստոսի 30-ին կանգնեցվել է փչովի մեծ առնետ՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին հիշեցնող արտաքինով: