Սեյրան Սարոյանի 50-ամյակը նշելու են «Փարավոնում», կոնյակը կապահովի Գագիկ Ծառուկյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջնականապես որոշվել է` գեներալ Սեյրան Սարոյանի 50-ամյակը նշելու են «Փարավոնում», սեպտեմբերի 3-ին, կոնյակը («Նոյ») կապահովի Գագիկ Ծառուկյանը, չէ՞ որ Սեյրան Սարոյանի հետ քավոր-սանիկ են: Հյուրեր են լինելու ԱՄՆ-ից, Իսրայելից, Ռուսաստանից, Օդեսայից: Թամադան «Որոգայթի» Սարգիսն է: Դրսից երգիչ-երգչուհի չեն հրավիրել: Ժլատությո՞ւն է արել գեներալը՝ հարցրինք մեր աղբյուրին։ «Չէ, նա միայն հայկական երաժշտություն է սիրում»: Ինքն է՞լ է երգելու` «Ջուխտակ շամամները»: «Չի բացառվում»:

Ակորդեոնիստ Աշոտին հրավիրե՞լ եք (Աշոտը Սարոյանի «օկոպոնիստն» է): «Այո»: Բա որ Սերժ Սարգսյանը չհասցնի՞ Ղարաբաղից գա-հասնի, նա Ստեփանակերտում է, իսկ այցը քառօրյա է: «Բացառվում է»:

Ի դեպ, Սարոյանի 50-ամյակին մասնակցելու հրավեր են ստացել ԱԺ բոլոր խմբակցությունները՝ բացի «Ելքից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս