Նախկին պատգամավորի Երևանի շամպայն-գինիների գործարանը հայտնվել է դատական քաշքշուկի մեջ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի շամպայն-գինիների գործարանը, որը պատկանում է ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգմավոր Վերսանդիկ Հակոբյանին, հայտնել է դատական քաշքշուկների մեջ։

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ վերջինս ընկերության բաժնետոմսերի հետ կախված այլ անձանց հետ խնդիրներ ունի։ Մասնավորապես՝ Աշխեն Գեւորգյանը դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ Երեւանի շամպայն-գինիների գործարանը վճարի բաժնետոմսերի դիմաց հասանելիք վճարումները։

Ըստ էության Ա. Գեւորգյանը վաճառել է բաժնետոմսերի իր մասը, սակայն, ընկերությունը չի վճարել դրա դիմաց։ Այս գործով մի քանի դատական նիստեր են կայացել, եւ այժմ սկսվել է դատաքննության փուլը։ Ասել է, թե ստեղծվել է մի իրավիճակ, ոչ նախկին պատգամավորի ընկերությունը խաբված կարգավիճակում է թողել ընկերության բաժնետերերին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս