ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2017թ. սեպտեմբերի 19 -ին, ժամը՝ 10:30-ին, «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում (հասցեն` ք. Երևան, Դ.Անհաղթի 23):
Հարցին էլ, թե ի՞նչ տարածքի կբավարարի այդ էլեկրաէներգիան՝ Գ. Բաբուրյանն այսպես պատասխանեց. «Այդտեղ կարելի է կառուցել 20 մեգավատտանոց էլեկտրակայան, ինչը բավական է Սիսիան քաղաքի և հարակից գյուղերի համար»:
ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իր թեկնածությունը չի դնի Ռուսաստանի նախագահի 2018 թվականին ընտրություններում:
Սեպտեմբերի 1-ին ընդառաջ ծաղկի շուկայում արձանագրվել է որոշ տեսակի ծաղիկների գնաճ: Ծաղկի սրահից փաստում են՝ գերբերա ծաղկի գինը շուկայում մոտ եռակի ավելացել է:
Հունգարիայի վարչապետը Եվրամիությանը խնդրում է վճարել միգրանտների ներթափանցումը կանխելու համար երկրի հարավային սահմանին կառուցված ցանկապատների արժեքի կեսը:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 12:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարտիկյան փողոցի նրբանցքի տներից մեկի մոտակայքում գտնվող ջրանցքում դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Մենք նստելու ենք, շատ բաց խոսենք՝ այս կամ այլ քայլն անելով, ինչ հետևանք ենք ունենալու: Երբ համոզվենք, որ ցնցումներ չենք առաջացնելու այս ոլորտում, շատ համարձակ գնալու ենք առաջ: Սա է խնդիրը՝ ցնցումներ չլինեն, ռիսկեր ու շուկաների կորուստներ չլինեն, գյուղացուն չանհանգստացնենք, մթերողին էլ չնեղացնենք»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Օրերս Արցախի առաջնագիծ էր այցելել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը:
Ուրբաթ օրը Հայաստանի ռազմական ոլորտի, տարբեր նախարարությունների, կազմակերպությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ, որոնք Ջորջ Մարշալի անվան անվտանգության հետազոտությունների կենտրոնի շրջանավարտներ են, մասնակցեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին նվիրված համաժողովին։
Բելգիայի մայրաքաղաքը հրաժեշտ է տալիս միանգամյա օգտագործման պլաստիկե փաթեթներին. դրանց տարածումը առեւտրական կետերի դրամարկղներում քաղաքում արգելված է ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից։
Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի համանուն վանքի հյուսիսային մասի երկու փլվածքներն ամբողջովին վերականգնվել են ռուսաստանաբնակ մաքենիսցի Մակեդոն Ամիրզադյանի բարեգործության շնորհիվ:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 10:26-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 28 հասցեում գտնվող Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
2017թ. սեպտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի սեպտեմբերի 5-ից: Այս մասին տեղեկացնում են Սոցիալական ապահովության պետական ծառայությունից:
Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ վեճեր չի փնտրում, Մոսկվան այսօր էլ բաց է կառուցողական փոխգործակցության համար:
Լեհաստանի ղեկավարությունը՝ նախագահ Անջեյ Դուդայի եւ վարչապետ Բեատա Շիդլոյի գլխավորությամբ, սեպտեմբերի 1-ի վաղ առավոտյան մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու 78-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված հուշամիջոցառումներին։
«Նա մասնակցում է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի բացմանը: Մենք ամեն րոպե նրան տեղեկատվություն ենք փոխանցում: Այս պահին ոստիկանները շարունակում են աշխատել շինության ներսում»:
Օգոստոսի 29-ին «Weekend» բիլյարդանոցում պատանդ վերցված 23-ամյա աղջիկը ճանաչվել է տուժող։ Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Օգոստոսի 30-ին՝ ժամը 15.30-ին, կինը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է:
Հարավային Կորեայի նախագահի վարչակազմը հայտարարել է, որ չի քննարկում երկրում ամերիկյան միջուկային զենք տեղակայելու հարցը:
3,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի Կախեթի տարածաշրջանում՝ Ադրբեջանի հետ Վրաստանի սահմանից ոչ հեռու:
Օգոստոսի 31-ին, Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք է կատարել «Տարոն-Ավիա» ավիաընկերության երկրորդ օդանավը, որը կրում է «Արամ Խաչատրյան» անվանումը՝ ի պատիվ անվանի հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի։
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն առաջադիմել է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում:
Հայաստանի Հանրապետության ապագա վարչապետի հարցում իշխող Հանրապետական կուսակցության կարծիքը կձևավորվի գալիք տարվա ապրիլին: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը` անդրադառնալով հարցին, թե ՀՀԿ-ում ինչ քննարկումներ են ընթանում ՀՀ ապագա վարչապետի թեկնածուի հետ կապված:
Նախարարության աշխատողներից մի քանիսը, որոնք չցանկացան ներկայանալ, 168.am-ին հայտնեցին, որ մեկ անձ է ձերբակալվել, որը, ըստ նրանց, իրենց նախկին աշխատողներից է:
Օգոստոսի 30-ին՝ ժամը 21.00-ին, վրաերթի ենթարկված տղամարդը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է:
Կոլումբիայում ոչնչացվել է թմրամաֆիայի պարագլուխներից մեկը՝ Ռոբերտո Վարգասը, որը քրեական շրջանակներում հայտնի էր Գավիլան մականունով:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքից աշխատակիցների տարհանում է իրականացվել:
Ընդամենը մի քանի օր առաջ՝ օգոստոսի 25-ին, armtimes.com-ը տեղեկություն հրապարակեց այն մասին, որ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Մեղրաշատ գյուղի 22-ամյա անասնապահ` Սերգեյ Սահակյանը վարակվել է բրուցելոզով: Վերջինս բժշկական օգնություն է ստանում Գյումրու հակատուրբերկուլիոզային եւ ինֆեկցիոն հիվանդանոցում:
Փաստի առթիվ ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումներով պարզվել է տղամարդու ինքնությունը՝ Երևանի բնակիչ, նախկինում դատապարտված, 1991 թ. ծնված Արմեն Սարգսյան:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 5,9 մլրդ դոլար կխնդրի Կոնգրեսից «Հարվի» ավերիչ փոթորկի հետեւանքները վերացնելու համար: