Բաժիններ՝

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 01:02-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին «ՎԱԶ 2107» մակնիշի ВВ 87 0Р 34 (1987 թ. ծնված Պ. Պ.) պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 7մ) և հարվածել ծառերին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իսկ ժամը 02:30-ին՝ մեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված և մոտեցրել ավտոքարշակին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր՝ 1990 թ. ծնված Ա. Մ.-ը հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930