Բաժիններ՝

Հրդեհ Հրազդանում. մեկնել է երկու մարտական հաշվարկ

Օգոստոսի 31-ին՝ ժամը 16:44-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի տնակների մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տնակներից մեկի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:06-ին, մարվել՝ 21:36-ին:

Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 2 քմ) և մոտ 400 հակ անասնակեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս