Ուզբեկստանում իրավական եւ ֆիզիկական անձերը սեպտեմբերի 5-ից կարող են ազատորեն իրականացնել շուկայական փոխարժեքով արժույթի առք ու վաճառքի գործառնություններ:
Պարզվում է՝ երկու կամ երեք տարեկան երեխան, մանկապարտեզ գնալուց առաջ, նախ «պետք է հասկանա»՝ իր ծնողները գույքահարկ վճարե՞լ են, պարտքեր չունե՞ն, որպեսզի պետական մանկապարտեզի ղեկավարությունը հարկ համարի իրեն ընդունել:
Ադրբեջանի իշխող էլիտան երկու տարի շարունակ տնօրինել է 2,8 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ գաղտնի հաշիվ, որի միջոցներով գումարներ են վճարվել եվրոպացի քաղաքական գործիչներին ադրբեջանամետ որոշումներ կայացնելու համար, ինչպես նաև կատարվել են թանկարժեք գնումներ:
Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին հայտարարել է, որ ինքն սկզբունքորեն համաձայն է Սեուլի կողմից միլիարդավոր դոլարների զենքի եւ ռազմական սարքավորանքի գնմանը, ինչպես նաեւ Կորեայի Հանրապետությունում տեղակայված մարտագլխիկների քաշի սահմանափակումների վերացմանը:
Ութ մարդ է տուժել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Ֆիլադելֆիայում կինն ավտոմեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ, նրան մեղադրանքներ են առաջադրվել անսթափ վիճակում մեքենա վարելու համար։
Թբիլիսում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում ավարտվեցին առաջին տուրի պարտիաները: Արոնյանը երկու հաղթանակից հետո շարունակում է պայքարը: Երկրորդ տուրում հայ գրոսմայստերը կխաղա կանանց աշխարհի չեմպիոն չինուհի Հոու Յիֆանի հետ: Արոնյան-Յիֆան դասական առաջին պարտիան կկայանա սեպտեմբերի 6-ին:
ԱՄՆ-ի Տեխասի նահանգում «Հարվի» փոթորկի հետեւանքով զոհված բնակիչների թիվը հասել է 60-ի:
«Մոսկվային հավանաբար դուր չեկավ, երբ Հայաստանը մասնակցեց ՆԱՏՕ-ի «Noble Partner- 2017» թբիլիսյան զորավարժություններին»,- «Ալիք»-ի հետ զրույցում Հայաստանի քայլն այսպես մեկնաբանեց «Արսենալի» ռազմական, վերլուծական հանդեսի գլխավոր խմբագիր, ռազմական փորձագետ Իրակլի Ալադաշվիլին։
Հյուսիսային Կորեայի հերթական միջուկային փորձարկումից հետո ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիկի Հեյլին Անվտանգության խորհրդին կոչ է արել առավելագույն կոշտ միջոցներ ձեռնարկել ԿԺԴՀ-ի նկատմամբ, տեղեկացնում է BBC-ին:
ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը չի հասկանում սեպտեմբերի 3-ին Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին Հայաստանի չմասնակցելով պայմանավորված աժիոտաժի իմաստը:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նախորդների համեմատ ավելի խիստ է և չի ներում ոչ մի բացթողում: Նախորդ բոլոր գումարումների ժամանակ էլ ԱԺ նիստերից ամենաշատ բացակայություններ ունեցող պատգամավորի աշխատավարձից պետք է պահումներ արվեին, սակայն խորհրդարանի նախորդ ղեկավարների կողմից դա ներվել է:
«Հիմա շատ ինտենսիվ իրականացվում են մատակարարումները: Օր օրի իրավիճակը փոխվում է, այդ պատճառով չեմ կարող տոկոսներ նշել: Կարող եմ ասել, որ արդեն մոտենում ենք մատակարարումների ավարտական փուլին», – նշել է Դ.Փախչանյանը:
«Ինքներդ ամեն ինչ տեսաք, պարտվեցինք: Բայց ես չէի ասի, որ արժանի պարտություն էր: Այս խաղում որոշիչ եղավ ստանդարտ դիրքերը: Նույնիսկ արդեն մոռացել եմ խփածս գոլի մասին, քանի որ բաց ենք թողել 4 գոլ: Օգուտ չտվեց»,- ասաց Կորյանը:
ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում ստուգումները շարունակվում են: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Արմավիրի ՔԿՀ են գնացել ՀՀ ԱՆ ՔԿՎ անվտանգության ապահովման բաժնի պետ Վարուժան Եղիազարյանը և ՔԿՎ ծառայությունում սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի պետ Ռոման Ալավերդյանը:
«Երբ որ որոշում կփոխվի, եւ որոշման մասին իմ կուսակցությունն ինձ կիրազեկի, կամ հանրապետության վարչապետը համապատասխան հանձնարարություն կտա, ես, շնորհակալություն հայտնելով, բնականաբար, կհեռանամ: Այս պահին չկա նման ցուցում»:
Ընտրակեղծարարների դեմ հարուցված քրեական գործերով շոուները շարունակվում են: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ դատախազությունը դիմել էր վերաքննիչ դատարան՝ ընտրակեղծարարների համար որպես պատիժ պահանջելով ազատազրկումը:
Փրկարարները հայտնաբերել են «Պարսկական արքայաօձ» տեսակի սողուն (մոտ 120 սմ) և տեղափոխել անվտանգ տարածք:
ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը չի բացառում, որ 2020 թվականին կմասնակցի նախագահական ընտրություններին:
Հրազդանի քաղաքապետի որդու՝ մահվան ելքով վրաերթի դեպքից հետո ո՛չ հայրը՝ Արամ Դանիելյանը պատժվեց, ո՛չ որդին՝ Ռազմիկ Դանիելյանը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 5-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Աշխարհի 2018թ. առաջնության Եվրոպայի գոտու որակավորման փուլի E խմբի 8-րդ տուրում Հայաստանի ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում երեկ պարտվեց Դանիայի հավաքականին 1:4 հաշվով:
Armtimes.com-ը Երեւանի քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող «Weekend» բիլիարդ ակումբի տարածքում վնասազերծված Գոռ Հակոբյանի վերաբերյալ մամուլում տարածված տեղեկությունների վերաբերյալ հարցում էր ուղարկել Երեւանում ԱՄՆ դեսպանատուն:
Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2017թ. սեպտեմբերի 6-ին Երևան քաղաքի Իսակովի պողոտա-Աթենքի փողոց խաչմերուկում կկատարվի լուսացույցների տեղակայման փոփոխություն:
Ուղղաթիռի օգնությամբ առավել վտանգավոր տեղամասեր իջեցվեցին փրկարար-դեսանտայիններ, որոնց առջև խնդիր է դրված տեղայնացնել և մարել հրդեհի օջախները: Տարածքում առկա են գրունտային ճանապարհներ և անցուղիներ, որոնք նպաստում են հրդեհաշիջման աշխատանքներին: Հարակից բնակավայրերին վտանգ չի սպառնում:
Երիտասարդը, ում հետ ամուսնանում է Աղաբեկյանի դուստրը, Հադրութի շրջանի Մեծ թաղեր գյուղից է, համեստ ընտանիքից:
Ֆուտբոլի Դանիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ագե Հարեյդեի կարծիքով Դանիան հաղթեց, քանի որ շատ ազատ տարածություններ էր ստանում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի կարծիքով Դանիայից կրած 1:4 հաշվով պարտությունը անտեղի սխալների պատճառով է:
Ֆուտբոլի Դանիայի ազգային թիմի ֆուտբոլիստ Կրիստիան Էրիկսենի կարծիքով Հայաստանի ազգային թիմն ուժեղ հակառակորդ է:
Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում հայտնաբերվել էր հզոր մի ռումբ, որը Երկրորդ աշխարհամարտի տարիներին բրիտանական օդուժը նետել էր գերմանական քաղաքի վրա: Մասնագետներին հաջողվեց վնասազերծել այն:
Դեռ օգոստոսի 31-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել էր դատական համակարգում առկա խնդիրներին՝ խոսելով դատական գործերի բաշխման ընթացակարգերի արդյունավետության բարձրացման և դատական գործերի քննության տևողության կրճատման մասին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետի այդ անդրադարձը բավականին խորը արմատներ ունի: