Ծանրաբեռնված խցեր և արտոնյալ կալանավորներ. Ստուգումներ՝ ՔԿՀ-ներում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում ստուգումները շարունակվում են: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Արմավիրի ՔԿՀ են գնացել ՀՀ ԱՆ ՔԿՎ անվտանգության ապահովման բաժնի պետ Վարուժան Եղիազարյանը և ՔԿՎ ծառայությունում սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի պետ Ռոման Ալավերդյանը:

Մեզ հասած լուրերի համաձայն՝ վարչության պաշտոնատար անձինք ստուգումներ են իրականացրել՝ հասկանալու համար, թե ինչու են որոշ դատապարտյալներ խցում մենակ մնում, մինչդեռ խուցը նախատեսված է համապատասխան թվով մարդկանց համար: Ստուգվել են առանձին խցում գտնվողների անձնական գործերը:

Չի բացառվում, որ վարչությունը ահազանգ է ստացել, որ կալանավայրերում արտոնյալներ կան, որ խցերում մենակ են մնում, մինչդեռ այլ խցեր ծանրաբեռնված են, ինչն էլ պատճառ է դարձել ստուգումների»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս