Մի խումբ կալանավորներ նամակ են ուղարկել դատավորներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռ օգոստոսի 31-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել էր դատական համակար­գում առկա խնդիրներին՝ խոսելով դատական գործերի բաշխման ընթացակարգերի արդյունավետու­թյան բարձրացման և դատական գործերի քննության տևողության կրճատման մասին: «Ժողովուրդ» օրա­թերթի տեղեկություններով՝ վարչապետի այդ անդրադարձը բավականին խորը արմատներ ունի:

Մի խումբ կալանավորներ նամակ են ուղարկել դատավորներին՝ փորձելով պարզել՝ ինչու են ուշանում իրենց գործերով դատական նիստերը:

Սրան զուգահեռ՝այս տարվա ընթացքում 8 դատարանի դատավորներ դիմում էին գրել դատարանների նախագահների խորհրդին՝ պահանջելով, որ սահմանվի իրենց բաշխվելիք գործերի առան­ձին տոկոսաչափ կամ, առհասարակ, հանվի իրենց ազգանունը բաշխվելիք գործերի ցանկից:

Մի շարք դա­տավորներ էլ դժգոհել են, թե դարձել են առևտրային բանկերի անձնական դատավորները և ուրիշ գործ քն­նելու ժամանակ չունեն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս