Բաժիններ՝

«Մեզ համար միշտ էլ դժվար է խաղալ Հայաստանի հավաքականի դեմ». Կրիստիան Էրիկսեն

Ֆուտբոլի Դանիայի ազգային թիմի ֆուտբոլիստ Կրիստիան Էրիկսենի կարծիքով Հայաստանի ազգային թիմն ուժեղ հակառակորդ է:

«Չեմ կարծում, որ սա մեր լավագույն խաղն էր, սակայն կարևորը վաստակած 3 միավորն է: Իմ կարծիքով Հայաստանի հավաքականն ուժեղ թիմ է: Եվ խփած գոլն էր անհավանական էր: Մեզ համար միշտ էլ դժվար է խաղալ Հայաստանի հավաքականի դեմ: Մենք շատ հանդիպումներ ենք ունեցել նախկինում, սակայն ուրախ ենք այս երեք միավորի համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց էրիկսենը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական խաղում Երևանում կայացած խաղում Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Դանիային 1:4:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս