Ինչպես տեղեկացրել էինք, օգոստոսի 31-ին՝ ժամը 11.50-ին, Կոտայքի մարզի Սոլակ գյուղի վերջնամասից «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ անգիտակից վիճակում «Հրազդան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մոտ 35-40 տարեկան անձը չպարզված տղամարդ:
«Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնն առաջին անգամ «Հայ կոլեկցիոներների ակումբի» հետ համատեղ անցկացնում է «ԸՆՏՐԱՆԻ» խորագրով ցուցահանդես՝ ներկայացնելով հայ արվեստի լավագույն ստեղծագործությունները մեկ հարթակում: Ցուցահանդեսին ներկայացված գործերը բացառապես մասնավոր հավաքածուներից են:
Սեպտեմբերի 7-ին Աստրախանում կայանալիք «Մարտական ընկերակցություն-2017» համատեղ զորավարժության եզրափակիչ ակտիվ փուլին կմասնակցի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը:
Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը սեպտեմբերի 1-ին հանդիպում ունեցավ Դանիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Անդերս Սամուելսենի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Վրաստանի ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները շարունակում են մարել Կախեթի անտառազանգվածում ծագած հրդեհի օջախները, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Շուրջ 1,3 հազար օտարերկրացիներ, որոնք կռվում էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմում, իրաքյան զորքերին են հանձնվել Թալ Աֆարի համար մղված ճակատամարտի ընթացքում, որն ավարտվել է ծայրահեղականների պարտությամբ:
«Մոսկվան նույնիսկ հայտարարել էր, որ Վրաստանում անցկացվելիք զորավարժություններն ապակառուցողական են և ուղղված են Ռուսաստանի ազգային անվտանգության դեմ։ Հիմա պատկերացրեք նրանց ընկալումը, եթե ԵՏՄ անդամ երկրներից մեկը, որը նաև իրենց ռազմավարական դաշնակիցն է, մասնակցում է այն զորավարժություններին, որը նրանք պաշտոնապես սպառնալիք են անվանել։ Հետևաբար՝ ես համոզված եմ, որ այդ ճնշումը եղել է»։
«Փյունիկ» ֆուտոբլային ակումբը մեկ տարվա պայմանագիր է կնքել 21-ամյա հարձակվող Արթուր Միրանյանի հետ։ Արթուր Միրանյանը հանդես է եկել Դոնեցկի «Շախտյոր», Սկոպյեի «Վարդար» թիմերում։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սեպտեմբերի 3-ի երեկոյան կայացած հեռուստաբանավեճում գերազանցության է հասել սոցիալ-դեմոկրատներից իր ընդդիմախոս Մարտին Շուլցի նկատմամբ։
«Բայց ինձ համար խնդիրը նաև այլ դաշտում է՝ ինչքա՞ն է Հայաստանը պատրաստվում բոլոր եղած շանսերը, որ ստանում է սեփական հզորությունը զարգացնելու համար, բաց թողնել, կորցնել, չօգտագործել։ Ես այս հրաժարումը դիտարկում եմ՝ հերթական մեկ շանսի բացթողում, որը կօգներ Հայաստանին ինչ-որ չափով հզորանալ, զարգանալ, ամրանալ, ավելի ուժեղանալ»։
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է ավելացնել պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի նկատմամբ:
Ավստրիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցը հերթական անգամ կոչ է արել դադարեցնել Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները Թուրքիայի հետ:
ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակիչ են դուրս եկել Ուենուս Ուիլյամսը, ով կմրցի Պետրա Կվիտովայի հետ, և Սլոան Ստիվենսը, ում մրցակիցն է Անաստասիա Սևաստովան:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 15:26-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից սարին՝ անտառում, հրդեհ է բռնկվել:
Օգոստոսի 4-ի առավոտյան պաշտպանական գերատեսչության ղեկավար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Պեկինում հյուրընկալվել է «Պոլի գրուպ» ընկերությունում։
Եվրամությանն անդամակցության շուրջը Թուրքիայի հետ բանակցությունները հարկ է դադարեցնել:
Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը հայտարարել է, որ «Հարվի» փոթորկի հետեւանքների վերացման համար կպահանջվի աստղաբաշխական գումար՝ 150 միլիարդից մինչեւ 180 մլրդ դոլար:
Կանադայի Բրիտանական Կոլումբիայի արեւմտյան նահանգի իշխանությունները բնակչության զանգվածային տարահանման են պատրաստվում տարածաշրջանում սկսված անտառային հրդեհների պատճառով:
Համաշխարհային հանրակցությունը BRICS-ից միասնություն է ակնկալում միջազգային խնդիրների լուծման հարցում, ինչը թույլ կտա ավելի արդար եւ ռացիոնալ համաշխարհային կարգ ապահովել:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այն կարծիքն է հայտնել, որ այժմ Թուրքիայի համար տեղ չկա Եվրամիությունում։
Սեպտեմբերի 4-ին, ժամը 1.20-ին, Շենգավիթի բաժնից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ հիվանդանոց են տեղափոխվել 1992 թ. ծնված Ստեփան Մինասյանը՝ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, 1972 թ. ծնված Եղիշ Հ.-ն՝ «որովայինի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և 21-ամյա Հարություն Մ.-ն՝ «ձախ ուսագոտու փակ հյուսվածքների սալջարդ, ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ:
ԱՄՆ-ի կողմից աջակցվող «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) ջոկատներն ավարտել են «Իսլամական պետության» զինյալներից Ռաքայի Հին քաղաքի ազատագրումը:
Սեպտեմբերի 3-ին 90 տարեկան հասակում վախճանվելէ ավանգարդիստ բանաստեղծ, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Ջոն Էշբերին:
Մյանմայի Global New Light of Myanmar կառավարական թերթը պնդում է, որ «Ռոհինջայի փրկության արաքանյան բանակի» զինյալները հրկիզում են բուդդայական վանքերը եւ տապալում Բուդդայի արձանները Մյանմայի Ռաքհայն արեւմտյան նահանգի տարածքում, որտեղ արդեն երկրորդ շաբաթն է, ինչ շարունակվում են ապստամբների ընդհարումները կանոնավոր բանակի հետ:
Կոլումբիայի «Ազգային ազատագրման բանակ» ապստամբ խմբավորման կողմից 2016 թվականի նոյեմբերի գերեվարված Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացի Արսեն Ոսկանյանը վեց ամիս առաջ՝ 2017 թվականի ապրիլին սպանվել է:
Սպանություն Նոր Հաճնում. կալանավորվել է սպանվածի քրոջ որդին։
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, սպանություն է տեղի ունեցե Արարատի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ, իսկ մեկ այլ երիտասարդ էլ տեղափոխվել է «ձախ ուսագոտու փակ հյուսվածքների սալջարդ, ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ։
WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնանկ կարվի, եթե Վաշինգտոնը խզի առեւտրական հարաբերությունները Չինաստանի հետ ԿԺԴՀ-ի միջուկային փորձարկումից հետո։
Հարավային Կորեայի զինված ուժերը վարժանքներ են անցկացրել հրթիռների օգտագործմամբ, ըստ որում փորձարկվել է հարված ԿԺԴՀ-ի միջուկային զինափորձարանին:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին երկու երկրներն իրարից օտարելու մեջ: