Բաժիններ՝

Հրդեհ Բյուրական գյուղի մերձակայքում. ներգրավվել է 154 հրշեջ-փրկարար

ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մերձակայքում բռկված հրդեհի տարածքում ամբողջ գիշեր տարվել են հրդեհաշիջման աշխատանքներ, որոնցում ներգրավվել է 154 հրշեջ-փրկարար:

Ժամը 06:20-ին ՀՀ ՊՆ ուղղաթիռով իրականացվեց օդային հետախուզություն, որի արդյունքում ճշտվեցին հրդեհի օջախների վայրերը և դրանց զարգացման ուղիները:

Ուղղաթիռի օգնությամբ առավել վտանգավոր տեղամասեր իջեցվեցին փրկարար-դեսանտայիններ, որոնց առջև խնդիր է դրված տեղայնացնել և մարել հրդեհի օջախները: Տարածքում առկա են գրունտային ճանապարհներ և անցուղիներ, որոնք նպաստում են հրդեհաշիջման աշխատանքներին: Հարակից բնակավայրերին վտանգ չի սպառնում:

Ժամը 23:00-ին դեպքի վայրում է գտնվել ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:

Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, որոնց մասնակցում է 133 հրշեջ-փրկարար, 15 միավոր հրշեջ-փրկարարական տեխնիկա:

Ժամը 22:30-ի դրությամբ հրդեհի ակտիվ օջախներ չեն եղել. եղել են պասիվ ծխացող օջախներ: Այրված մակերեսը կազմում է 80 հա:

 

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է է 136 հրշեջ-փրկարար, ՀՀ ՊՆ 54 զինծառայող, անտառտնտեսության 30, ոստիկանության 25, քաղաքապետարանից 20 աշխատակից և Բյուրական ու Օրգով գյուղերից շուրջ 115 բնակիչ:

Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15:26-ին, ահազանգ էր ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից սարին՝ անտառում, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր էր մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս