Բաժիններ՝

Օձեր են հայտնաբերվել

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 21:28-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Վարդան Զորավար փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 18:21-ին, ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի թիվ 22 շենքի 2-րդ շքամուտքում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները հայտնաբերել են «Պարսկական արքայաօձ» տեսակի սողուն (մոտ 120 սմ) և տեղափոխել անվտանգ տարածք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս