Վերաարտահանման ծավալները շատ փոքր են, հիմնականում տեղում արտադրված արտադրանքն է արտահանվում ԵԱՏՄ շուկաներ։ Ընդ որում՝ ԵԱՏՄ շուկա արտահանվում է մեր պատրաստի արտադրանքը, որի մեջ հանքահումքային կամ այլ տիպի ապրանք չի մտնում, որոնց ավելացված արժեքը բավականին փոքր է։
Զլատան Իբրահիմովիչը պայմանագիր ստորագրեց «կարմիր սատանաների» հետ ամռանը և ընդգրկվեց Չեմպիոնների լիգայի հայտացուցակում: Ենթադրաբար, հարձակվողը կարող է դաշտ դուրս գալ հունվարին՝ վնասվածքից վերականգնվելուց հետո:
«Փոքրուց սիրել եմ երգել. հաճախել եմ մանկական երգչախումբ, 7 տարեկանում ջութակի եմ գնացել, բայց ինչ-ինչ պատճառներով կիսատ եմ թողել։ Հետո սիրահարվեցի կիթառին. մոտ 6 տարի սիրողական էի նվագում, ինքնուս էի, բայց արդեն մոտ 2 տարի է՝ զբաղվում եմ պրոֆեսիոնալ կիթառով։ Տարիքիս պատճառով ինձ մի կերպ ընդունեցին Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Դավիթը։
Սեպտեմբերի 4-8-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգը նախապատրաստվում է Իրմա անվանումը կրող ծովամրրկին, որը Կարիբյան մի քանի կղզիներ ավերելուց հետո շարժվում է դեպի այստեղ: Այն Ֆլորիդա կհասնի կիրակի վաղ առավոտյան:
Ֆրանսիացի մասնագետը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է Պրիմերայից «Բարսելոնայի» հնարավոր հեռացման մասին հարցերին, այն դեպքում, եթե Կատալոնիան անկախություն ընդունի:
ԱՄՆ-ի տրանսպորտի անվտանգության վարչությունը (TSA) Թուրքիայից ԱՄՆ կատարվող բեռնափոխադրումների համար խիստ վերահսկողություն կսահմանի: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ վարչությունը Թուրքիայից եկող չվերթներում բեռների ստուգման կարգի խստացման մասին հատուկ շրջաբերական է հրապարակել:
Վրաստանի նախկին վարչապետ` միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին դատական հայցեր է ներկայացրել շվեյցարական Credit Suisse Group ընկերության դեմ: Իվանիշվիլիի կարողությունը 5.6 միլիարդ ԱՄՆ դոլար գնահատող ամերիկյան Bloomberg-ի փոխանցմամբ, վրաց գործարարի փաստաբանները օգոստոս ամսվա ընթացքում 3 դատական հայց են ներկայացրել Սինգապուրում, Նոր Զելանդիայում եւ Բերմուդյան կղզիներում:
Ես չեմ ուզում ամենևին ասել, որ փոխպայմանավորված է «Ելքն» իշխանությունների հետ, բայց ժամանակային առումով պահը ճիշտ է ընտրված, և դա կարող է ապահովագրել իշխանության թիկունքը՝ գոնե թույլ չտալու ռուսական կողմին անելու այն քայլերը, որ նա մտադիր է անել պայմանագիրը ձախողելու ուղղությամբ:
Ձմերուկի սերմը մի խումբ օգտակար հատկություններ ունի։
Մարեկն ամենաթանկ ֆուտբոլիստն է նեապոլիտանական ակումբում՝ Դիեգո Մարադոնայից հետո:
ԱՄՆ-ում մեկնարկել է դատավարությունն այս տարվա մայիսին Թուրքիայի նախագահ Էրդողանի Վաշինգտոն կատարած այցի ժամանակ վերջինիս անվտանգության աշխատակիցների ու կողմնակիցների մի կողմից, և հակաէրդողանական ցուցարարների միջև գրանցված բախումների վերաբերյալ:
«Մենք սկսեցինք խոսել «Արսենալի» հետ, բայց վերջին օրերին նրանք ուզում էին Սանչեսին փոխարինել Ռազով: Նրանք խոսեցին ինձ հետ, բայց ես ասացի. «Ոչ մի շանս: Զրո: Նույնիսկ մեկ տոկոս չկա: Որովհետև Ռազը շատ կարևոր է մեր թիմային քիմիայի համար»:
«Ես Սինգապուրում էի «Լիվերպուլի» հետ: Մի անգամ առավոտյան մենք արթնացանք, և պարզվեց, որ «Բարսելոնան» 80 մլն եվրո է առաջարկել Ֆիլիպեի համար: Բայց դիրքորոշումն ակումբում շատ պարզ էր: Նրանք ոչ միայն մերժեցին առաջարկը, այլ նույնիսկ չցանկացան բանակցություններ վարել «Բարսելոնայի» հետ:
Պոլիկլինիկայից պարբերաբար դեղորայք ստացողների 93.5%-ը երբևէ չի վճարել պոլիկլինիկայի կողմից տրամադրված դեղերի համար: Մնացած 6.5%-ը վճարել է միայն հոգեմետ, հակաուռուցքային և ցավազրկող դեղերի համար:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը նպատակ ունի երկարաձգելու ակումբի 6 ֆուտբոլիստների պայմանագրերը:
Էգեյան ծովում՝ Թուրքիայի Իզմիր քաղաքի մոտակայքում, 3.9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ռուսաստանը Սիրիայի Դեր Զոր քաղաքի՝ ահաբեկիչներից ազատագրված շրջաններ է ուղարկել մթերք, ջուր, դեղամիջոցներ և առաջին անհրաժեշտության այլ իրեր:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 16:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի 9-րդ շենքի մոտակայքում քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը մեր ֆուտբոլային ակումբի հիմնական ֆինանսավորողներից մեկն է: Բացի Սամվել Կարապետյանից, ակումբի ներդրողներից է նաև «Ավիտոն» Ընկերության համասեփականատեր Կամո Ավագումյանը», – ասել ակումբի փաստացի սեփականատեր Արամ Գաբրելյանովը։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի պատվիրակությանը՝ կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի գլխավորությամբ:
Եգիպտոսի՝ ահաբեկչության հարցերով զբաղվող դատարանը երկրի գերագույն մուֆթիի հաստատմանն է ներկայացրել 11 դատապարտյալի մահապատժի մասին որոշումները:
Ֆրանսիայի անդրծովյան տարածքների՝ Սեն Մարտեն և Սեն Բարտելեմ վրա սեպտեմբերի 6-ին պատուհասած «Իրմա» փոթորկի հասցրած վնասները կազմել են շուրջ 1,2 մլրդ եվրո:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ. վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Ռաֆայել Քոթանջյանին ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, անսպառ ուժ ու եռանդ և նորանոր ձեռքբերումներ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անչափահասին առևանգելու և անչափահասի նկատմամբ բռնաբարության փորձի հատկանիշներով։ 3 անձ ձերբակալվել է, միջոցներ են ձեռնարկվում՝ չորրորդին հայտնաբերելու ուղղությամբ։
«Ամալը գտնվել է Մալդիվներում, որտեղ փորձում էր բանտից ազատ արձակել նախկին նախագահ Մոհամմեդ Նաշեդին: Երբ նա լքել է Մալդիվները, ցանկացել է գնալ Ադրբեջան, որտեղ նա ևս մեկ հաճախորդ ուներ, ով նույնպես բանտարկված էր: Ես ստիպված էի կնոջս հետ գործարք կնքել, որպեսզի համոզեի նրան հրաժարվել Ադրբեջան մեկնելու մտադրությունից. ես չմեկնեցի Հարավային Սուդան, նա էլ՝ Ադրբեջան»,- ասել է Քլունին:
168.am-ը մաթեմատիկոս, ՀՌՀ դոցենտ Վաչագան Վահրադյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ նպատակ ունեն նմանատիպ պնդումները, երբ Քարահուջն ամբողջ աշխարհում հայտնի է՝ որպես հնագույն աստղադիտարան, ինչին ի պատասխան՝ նա ասաց, որ չի կարող ասել, թե որն է այդ պնդումների նպատակը։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 9-ին Մարտունու շրջանի Սոս գյուղում մասնակցել է նորակառույց դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը:
«Իրմա» հզոր փոթորիկը սեպտեմբերի 9-ի գիշերը մոլեգնել է Կուբայում: Մոտ 50.000 զբոսաշրջիկներ մեկնել են Կուբայից: