Բաժիններ՝

«Չեմ ուզում տեսնել Լա Լիգան՝ առանց «Բարսելոնայի»». Զինեդին Զիդան

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Իսպանիայի առաջնությունից «Բարսելոնայի» հնարավոր հեռացումը:

Ֆրանսիացի մասնագետը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է Պրիմերայից «Բարսելոնայի» հնարավոր հեռացման մասին հարցերին, այն դեպքում, եթե Կատալոնիան անկախություն ընդունի:

Զիդանը հաստատապես վստահ է, որ չէր ուզենա տեսնել առաջնությունը՝ առանց իր ակումբի գլխավոր թշնամիների:

«Դա անհավանական բարդ հարց է: Ես գաղափար չունեմ՝ ինչ կկատարվի, բայց մեծ հույս ունեմ, որ մեր լիգան չի կորցնի այդպիսի թիմի: Ես բացարձակապես չեմ ուզում դա տեսնել: Ես չեմ ուզում տեսնել Պրիմերան՝ առանց «Բարսելոնայի», առաջին հերթին՝ որպես սպորտի երկրպագու: «Բարսելոնան» միշտ պետք է լինի այս լիգայի մի մասը»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում Marca-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս