Բաժիններ՝

«Եթե ինձ դիմեն «Մանչեսթեր Յունայթեդը» կամ «Բարսելոնան», ես ստիպված կլինեմ ընդունել կյանքիս ամենածանր որոշումը». Մարեկ Համշիկ

«Նապոլիի» ավագին հետաքրքրում են եվրոպական մեծ ակումբները:

Համշիկը պատասխանել է «Նապոլիից» հնարավոր տեղափոխության մասին հարցին:

«Անխոս, եթե ինձ դիմեն «Մանչեսթեր Յունայթեդից», «Բավարիայից» կամ «Բարսելոնայից», ապա ես ստիպված կլինեմ ընդունել կյանքիս ամենածանր որոշումը: Հնարավոր է՝ բոլորն ուզում են խաղալ այդ ակումբներում, բայց ես հաստատ չեմ կարող պատասխանել:

Կարծում եմ, որ «Նապոլին» մտնում է եվրոպական լավագույն 10 ակումբների մեջ»,- հայտարարել է Համշիկը The Sun-ին:

Համշիկը հանդես է գալիս «Նապոլիի» կազմում 2007 թվականից:

Մարեկն ամենաթանկ ֆուտբոլիստն է նեապոլիտանական ակումբում՝ Դիեգո Մարադոնայից հետո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930