![](/banners/BeFunky-design.jpg)
Ֆրանսիայի տարածքներում «Իրմա» փոթորիկը 1,2 մլրդ եվրոյի վնաս է պատճառել
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/potorik-4.jpg)
Ֆրանսիայի անդրծովյան տարածքների՝ Սեն Մարտեն և Սեն Բարտելեմ վրա սեպտեմբերի 6-ին պատուհասած «Իրմա» փոթորկի հասցրած վնասները կազմել են շուրջ 1,2 մլրդ եվրո: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ֆրանսիայի պետական ապահովագրական CCP ընկերությունը:
«CCP-ն ենթադրում է, որ պատճառված վնասների գումարը կազմելու է շուրջ 1,2 մլրդ եվրո: Այս գումարն իր մեջ ներառում է բնակելի տներին, ավտոմեքենաներին, ձեռնարկություններին պատճառված վնասները»,- հայտնել են ապահովագրական ընկերությունից՝ հավելելով, որ փոխհատուցումներ կարվեն այն անձանց ու կազմակերպություններին, ովքեր ապահովագրվել էին բնական պատահարներին:
«Իրմա» փոթորկի զոհ է գնացել ավելի քան 20 մարդ: