Բաժիններ՝

«Ես այստեղ չեմ եղել, երբ վաճառել են Սուարեսին, բայց հիմա ես այստեղ եմ, և Կոուտինիոն չի վաճառվում». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլը» հիմա չի կորցնի իր առաջատարներին:

Կլոպի դիրքորոշման և Ֆիլիպե Կոուտինիոյի հնարավոր վաճառքի մասին պատմել է լրագրող Դարեն Լյուիսը:

«Ես Սինգապուրում էի «Լիվերպուլի» հետ: Մի անգամ առավոտյան մենք արթնացանք, և պարզվեց, որ «Բարսելոնան» 80 մլն եվրո է առաջարկել Ֆիլիպեի համար: Բայց դիրքորոշումն ակումբում շատ պարզ էր: Նրանք ոչ միայն մերժեցին առաջարկը, այլ նույնիսկ չցանկացան բանակցություններ վարել «Բարսելոնայի» հետ:

«Լիվերպուլի» դիրքորոշումը միշտ եղել է այն, որ Կոուտինիոն չի վաճառվում: Մենք խոսեցինք Կլոպի հետ, և նա ասաց. «Երբ վաճառում էին Սուարեսին, ես «Լիվերպուլի» մարզիչը չէի: Եվ մարզիչը չէի նաև, երբ վաճառում էին Սթերլինգին: Բայց հիմա ես մարզիչն եմ: Եվ մենք չենք վաճառում Կոուտինիոյին»»,- Լյուիսին է մեջբերում The Mirror-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս