Բաժիններ՝

«Փոխանցեք Մոուրինիոյին, որ ես վերադառնում եմ». Զլատան Իբրահիմովիչ

Շվեդը նորից գործի մեջ է:

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը տեսանյութ է հրապարակել Թվիթերում, որտեղ ջանադրաբար մարզվում է վազքուղու վրա:

«Փոխանցեք Մոուրինիոյին, որ ես վերադառնում եմ»,- գրել է Զլատանը:

Զլատան Իբրահիմովիչը պայմանագիր ստորագրեց «կարմիր սատանաների» հետ ամռանը և ընդգրկվեց Չեմպիոնների լիգայի հայտացուցակում: Ենթադրաբար, հարձակվողը կարող է դաշտ դուրս գալ հունվարին՝ վնասվածքից վերականգնվելուց հետո:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իբրան հանդես է գալու 10 համարի մարզաշապիկով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս