Բաժիններ՝

«Արսենալն» ուզում էր Ալեքսիսին փոխարինել Սթերլինգով, ես ասացի, որ շանսերը զրո են». Պեպ Գվարդիոլա

Արսեն Վենգերն ամբողջ ամառ պնդում էր, որ ակումբը մտադիր չէ վաճառել չիլիացուն, բայց ահա թե ինչպես: «Լիվերպուլի» հետ խաղից առաջ կայացած ասուլիսում Պեպը բացել է գաղտնիքն Ալեքսիսի տրանսֆերի վերաբերյալ «զինագործների» հետ անցկացրած բանակցությունների մասին:

«Մենք սկսեցինք խոսել «Արսենալի» հետ, բայց վերջին օրերին նրանք ուզում էին Սանչեսին փոխարինել Ռազով: Նրանք խոսեցին ինձ հետ, բայց ես ասացի. «Ոչ մի շանս: Զրո: Նույնիսկ մեկ տոկոս չկա: Որովհետև Ռազը շատ կարևոր է մեր թիմային քիմիայի համար»:

Նա 23 տարեկան է, նա դեռ կարող է շատ առաջ գնալ: Դրա համար մեզ համար կարևոր էր գործարք կնքել միայն փողով: Մենք առաջարկ արեցինք, նրանք ընդունեցին, բայց արդյունքում՝ չկարողացան պայմանավորվել ֆուտբոլիստի հետ: Ալեքսիսը մնաց «Արսենալում»»,- ասել է Գվարդիոլան:

Ալեքսիսի պայմանագրի ժամկետն «Արսենալի» հետ լրանում է 2018թ. ամռանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս