Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ դերասան Ռաֆայել Քոթանջյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանին շնորհվել է վաստակավոր իրավաբանի կոչում:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ երգիչ Մհերին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում:
«Ռազմական տեսանկյունից միջամտությունն այնքան էլ իրատեսական չէ, բայց Թուրքիան կփորձի նաև այնտեղ թուրքմենների առկայությունն օգտագործելով՝ ինչ-որ դիվանագիտական ճանապարհներով միջամտել: Եթե համառոտ ասենք, Թուրքիան հակաքրդական դիրքորոշում է որդեգրել, և երևում է, որ սա շարունակվելու է»,- նշեց Էրոլ Քաթիրջօղլուն:
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ դերասան Մկրտիչ Արզումանյանին շնորհվել է շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 14:37-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ երգիչ Արտո Թունջբոյաջյանին ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել։
«Այստեղ գտնվող մտավորականներս այն զանգվածն ենք ներկայացնում, որ ուզում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, որ Թուրքիան վերջապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը, և հայ ու թուրք հասարակությունները մերձենան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Թուրքիայի մշակութային համալսարանի ակադեմիկոս, գրող Ալի Բայրամօղլուն:
Երգչուհի Սիրուշոյին ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում է շնորվել։
Գերմանական հեղինակավոր Զյուդդոյչե Ցայտունգ (Süddeutsche Zeitung) օրաթերթում սեպտեմբերի 19-ին լույս է տեսել «Ադրբեջանի կապը ՔԴՄ կուսակցության պատգամավորի հետ» վերնագրով հոդված:
Հայաստան ժամանած ԱՄՆ կոնգրեսականների խումբն այցելել է Հայաստանի Ամերիկյան համալսարան, որտեղ հանդիպել է Հայաստանի ՏՏ հանրության ներկայացուցիչներին` քննարկելու բարձր տեխնոլոգիաների և ՏՀՏ ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր։
Միացյալ Նահանգների կառավարության և ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհավորել Ձեզ և Հայաստանի ժողովրդին անկախության հռչակման 26-րդ տարեդարձի առթիվ, որը նշվում է սեպտեմբերի 21-ին:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 11:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շահումյանի 2-րդ գերեզմանատան մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում «վեցնյակի» ձևաչափով կոլեգաների հետ հանդիպումից հետո ԳԴՀ ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Բեռլինն ունի բոլոր հիմքերը՝ Իրանի միջուկային համաձայնագիրը չխզելու և նրա իրագործումը վտանգի տակ չդնելու:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանը արժանացավ փրկարար ծառայության գեներալի կոչման:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 09:00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հարժիս գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք:
Անկախության 26-ամյակի առիթով «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով պարգևատրվեցին ծանրորդներ` Օլիմպիական փոխչեմպիոններ, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոններ Գոռ Մինասյանը և Սիմոն Մարտիրոսյանը:
Ուրախ եմ, որ այսօր մենք մեծարում ենք նրանց, ովքեր ոչ միայն անցնող տարում, այլև իրենց ողջ կյանքում աշխատել են նվիրումով, ծառայել են երկրին ու հանրությանը և արձանագրել լուրջ հաջողություններ իրենց ասպարեզներում: Ես այսօր չեմ առանձնացնում ոչ մի մասնագիտություն: Բոլորն էլ, ի վերջո, ծառայում են նույն նպատակին և անում մեկ ընդհանուր գործ, որ կոչվում է Հայաստանի համակողմանի վերելք:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց բողոքի ակցիա կատարած և 9 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը նախօրեին դադարեցրել է հացադուլը:
ՀՀ անկախության հռչակման գործում մեծ է մայր Հայաստանի, Սփյուռքի և Արցախի հայությունը ներդրումը:
Ֆուտբոլի եվրոպական ֆեդերացիան` ՈՒԵՖԱ-ն, հաստատել է Ազգերի լիգայի ձևաչափը:
Ալեքսանդր Լապշինը, ով ձերբակալված է եղել Ադրբեջանում, մանրամասնել է, թե ինչ ձևով են ադրբեջանական իրավապահները հարցաքննել իրեն և ստիպված եղել հայտնվել հիմարի կարգավիճակում: Այս մասին Լապշինը գրառում է կատարել իր անձնական բլոգում:
Սեպտեմբերի 22-26-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից
«ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է այն, ինչ եղել է մադրիդյան, կազանյան հանդիպումներում: Նա նորություն չի ասել, ասել է այն, ինչ միջազգային ասպարեզում եղել է առաջարկված տարբերակներից մեկը: Չեմ կարծում, որ պետք է մտահոգվենք»:
Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել: Այս մասին հայտարարվել է ՀՀ նախագահական նստավայրում Անկախության 26-ամյակի առիթով պարգևատրումների արարողության ժամանակ:
«Հուսով ենք, որ այդ հանդիպման ժամանակ քննարկվելու է ոչ միայն Սիրիայի խնդիրը, այլև հայ-թուրքական արձանագրությունները կյանքի կոչելու համար կոնկրետ քայլերի անհրաժեշտությունը»:
Ստամբուլում՝ դատարանի շենքում, կրակոցների արդյունքում առնվազն մեկ մարդ հրազենային վիրավորում է ստացել:
«Կարծում եմ՝ ավտորիտար համակարգերում միշտ էլ վտանգ կա, վախն էլ մարդկային զգացողություն է: Կարծում եմ՝ Հրանտ Դինքի պարագան մի փոքր այլ էր, ես ինքս Հրանտ Դինքի շատ մտերիմ ընկերն եմ եղել, և ամբողջ այդ ընթացքն ինձ շատ լավ ծանոթ է մինչև իր սպանությունը»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի Աֆրիկայի պետությունների առաջնորդների հետ հանդիպման ընթացքում երկու անգամ նշել է գոյություն չունեցող «Նամբիա» պետությունը