
Իրանը լուրջ սպառնալիք է ԱՄՆ-ի և Եվրոպայի, Մերձավոր Արևելքի ու մեր այլ դաշնակիցների և գործընկերների համար. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն. «Ժամանակ»

««Ժամանակ» թերթի խնդրանքով Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է ԱՄՆ-ի դիրքորոշումը՝ կապված Իրանի միջուկային համաձայնագրի հետ և այս առնչությամբ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները։
Դեսպանատան պատասխանում մասնավորապես ասվում է. «Մենք նոր լիցք կհաղորդենք ավանդական դաշինքներին և տարածաշրջանային գործընկերություններին՝ Իրանի սադրիչ քայլերի դեմ, և կփորձենք տարածաշրջանում վերականգնել ուժերի կայուն հավասարակշռությունը։ Իրանը լուրջ սպառնալիք է ԱՄՆ-ի և Եվրոպայի, Մերձավոր Արևելքի ու մեր այլ դաշնակիցների և գործընկերների համար։ Նախագահ Թրամփի առաջ քաշած ռազմավարությունն իրականացնելու համար մենք խիստ կարևորում ենք մեր դաշնակիցների և գործընկերների օժանդակությունը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: