2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ՀՀ-ում ակտիվ քննարկվում էր «Ազգ-բանակ» հայեցակարգը, որի շուրջ իրենց վերաբերմունքն արտահայտեցին հասարակության ամենատարբեր խավի ներկայացուցիչներ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Բանակում չծառայած, սակայն պետական ապարատում պաշտոն զբաղեցնողների մի աստղաբույլ էլ, պարզվում է, կառավարության տաքուկ անկյուններում է ծվարել: Մասնավորապես՝ ՀՀ կառավարության աշխատակազմի կադրային բանկի ուսումնասիրությունը դա է փաստում՝ զինապարտության մասին տեղեկանքը հիշյալ աշխատակազմի ներկայացուցիչներից ոմանց կենսագրականներում բացակայում է:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանը փոխել է ԱԺ «Ելք» եւ «Ծառուկյան» դաշինքների 26 պատգամավորների «Վանաձորի հարցի» վերաբերյալ հայցի քննության օրը։ Հայցի քննությունը նշանակված էր հոկտեմբերի 31-ին, սակայն տեղափոխվել է նոյեմբերի 10: Ինչո՞ւ։ Հարցի պատասխանը չուներ նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Մի՛ հավատացեք մամուլում գրվածներին, որովհետեւ մամուլում գրվածները… ինչ-որ մեկի կողմից բան է հորինվում, եւ սկսում են խոսել: Վերջին շրջանում այդ հարցի վերաբերյալ ոչ մի որոշում չի կայացվել:
«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը հայտնում է: Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ընթացող Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ընթացքում Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, պատասխանելով Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների (Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի եւ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի) հարցերին, ասել է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը միարժեքորեն ստորագրվելու է։
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 19:28-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլին ընդառաջ ՊՆ-ում մեծ փոփոխություններ են սպասվում՝ ոչ միայն կադրային, այլեւ կառուցվածքային, որի շրջանակներում կլինեն օպտիմալացումներ։
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Օրերս մամուլում լուրեր շրջանառվեցին այն մասին, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավար Հովհաննես Սահակյանը աշխատանքիզ ազատել է ծառայության ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Եղիշե Ջհանգիրյանին։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հյուրընկալվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում: Նախագահը հանդիպում է ունեցել դպրոցի ունկնդիրների հետ և այդ լսարանի առջև հանդես եկել դասախոսությամբ:
«Ժամանակ» թերթը գրում է. «1999թ. ոճրագործությունից շուրջ մեկ տարի առաջ Վանո Սիրադեղյանն անձնական նամակ է ուղարկել Վազգեն Սարգսյանին: Վանոյին ու Վազգենին ճանաչողները գիտեն, որ երկու ընկերները հաճախ են ընտրել շփվելու, հաղորդակցվելու այս ձեւը: Սիրադեղյանը նամակը գրել է միայն իրեն հատուկ գեղարվեստական անզուգական մատուցմամբ, պերճախոսությամբ, ցավով, մտահոգությամբ: Գրվածքի համն ու հոտը չկորցնելու համար` մեջբերենք հանճարեղ գրողի` գրչակից եղբորը հասցեագրված նամակի մի քանի կտորներ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 5-ին կկայանան խոշորացված Բերդ համայնքի ղեկավարի ընտրությունները: Բերդ քաղաքը եւ տարածաշրջանի 16 գյուղերն ընդգրկող համայնքի ղեկավարի 4 թեկնածուների թվում է սահմանամերձ Այգեձոր համայնքը 2002 թվականից ղեկավարող, անկուսակցական Սասուն Սաֆարյանը, ով 2014 թվականին դատապարտվել է համագյուղացի կնոջը ծեծելու համար:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ծանուցագիր է ուղարկել «Հրազդան» ՔԿՀ պետի տեղակալ Սմբատ Բուլղադարյանին, որպեսզի նա նոյեմբերի 13-ին էլի ներկայանա դատարան:
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 18:57-ին, ահազանգ է ստացվել, որ Սանահին-Սարահարթ թաղամասի 1/12 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ տեւական ժամանակ է՝ լարվել են վարչապետ Կարեն Կարապետյանի եւ դաշնակների հարաբերությունները։
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ նախկին ԱԺ պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը հարյուր հազարավոր դոլարներ է ծախսել կրկին պատգամավոր դառնալու համար։ Սակայն, ինչպես պարզվեց, նրա «նվիրական» երազանքը հօդս ցնդեց, եւ նա կանգնեց կոտրած տաշտակի առջեւ։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՏՄ նիստին Երեւան ժամանած ռուսական պատվիրակությունն առանձնապես գոհ չի հեռացել Հայաստանից։ Պատճառը, ի շարս այլ հարցերի, նաեւ ապրանքաշրջանառությանը վերաբերող թվային տարբերություններն էին, որ առկա էին Կարեն Կարապետյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի վիճակագրական տվյալների միջեւ»։
«Ժամանակ» թերթը գրում է. «Հունվարի 1-ից Հայաստանում սպասվում է առաջին անհրաժեշտության ապրանքների գների հերթական աճ: Բարձրանալու է բենզնից գանձվող ակցիզային հարկը՝ այսօր գործող 25 հազար դրամի փոխարեն դառնալով 40 հազար դրամ մեկ տոննայի համար:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունն այս տարվա օգոստոսին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության ստեղծած «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ին առաջիկայում տարածք է տրամադրելու:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր լրացավ հոկտեմբերի 27-ի ոճրագործության 18-րդ տարելիցը: Ոճրագործություն, որի հետեւանքներն առ այսօր չեն հաղթահարվել, եւ որի վերքերը չեն սպիացել: Ոճրագործություն, որը տասնյակ տարիներով ետ գցեց Հայաստանի զարգացումը՝ նպաստելով երկրում բռնատիրության հաստատմանը»:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ամերիկացի դերասանուհի Ռընե Զելվեգերը, որը հայտնի է «Բրիջետ Ջոնսի օրագիրը» (2011 թվական) կատակերգությամբ, մարմնավորելու է հոլիվուդյան աստղ եւ երգչուհի Ջուդի Հառլենդին (1922-1969):
Ժերար Դեպարդիեի «Հրեշը» հուշերի գիրքը, որը թողարկվել է Le Cherche Midi հրատարակչության կողմից, հոկտեմբերի 26-ին վաճառքի է ստացվել Ֆրանսիայում։
New Yorker շաբաթահանդեսի նոր համարը կթողարկվի շապիկին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով՝ անտառից հայտնվող «վտանգավոր ծաղրածուի» կերպարում:
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի ավագ դուստրը՝ Այշաթը, իր «Լեռնային մարգարիտ» նոր հավաքածուն ներկայացրել է Մոսկվայի «Զարյադիե» զբոսայգու մեդիակենտրոնում:
Facebook ընկերությունը մտադիր է կառուցել հողմային էլեկտրակայան, որն էներգիայով կապահովի տվյալների մշակման իր նոր կենտրոնը Նեբրասկայի նահանգի Օմահի քաղաքի արվարձանում:
Տնական հալվա՝ հայկական ձևով:
Թեստ, որը կօգնի հետաքրքիր բացահայտումներ անել ձեր մասին։
Մարդկանց՝ հոգեբաններին դիմելու պատճառները կախված են նրանց տարիքից: Ավելի հասուն տարիքի մարդիկ հոգեբանների մոտ սովորաբար գնում են ընտանիքում չհասկացված լինելու, ինչպես նաև քրոնիկական հոգնածության և իրենց աշխատանքից հաճույք չստանալու անկարողության պատճառով:
Վարունգը միազամուղ հատկություն ունի և բավական արդյունավետ միջոց է՝ զարկերակային ճնշումն իջեցնելու համար։