Լոլիկ լյուբի՞շ. թուրքական լոլիկները ՀՀ տարածքո՞վ են մտնում ՌԴ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանում արգելված թուրքական արտադրության լոկլիկները Հայաստանի տարածքով ՌԴ չեն ներմուծվում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը:

«Հայաստանի տարածքից մենք նման ահազանգեր չունենք»,- հայտարարել է նախարարը, որը Երեւանում էր գտնվում ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Մնա նշել է, որ ռուսաստանցի սպառողը սպասում է հայկական լոլիկներին: «Դրանք էժան են եւ լավ որակի: Ռուսաստանցի սպառողը սպասում է, սովոր է հայկական լոլիկներին»,- նշել է Տկաչովը:

Հատկանշական է, որ Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունն այլ կարծիքի է Հայաստանից թուրքական լոլիկների վերաարտահանման հավանականության վերաբերյալ: Մաքսային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Ռուսլան Դավիդովը հոկտեմբերի 26-ին հայտարարել է, որ գտել են Հայաստանից ու Ադրբեջանից արգելված թուրքական լոլիկների վերաարատահանման դեմն առնելու տարբերակը: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս