Բաժիններ՝

«Եթե վերին արտի ցորենը լինեի՝ Սոյուղում, Հաջիբաջում, Ծիրանի ձորում չէի ծառայի». Էդմոն Մարուքյանը՝ Վիգեն Սարգսյանին

Այսօր Ազգային ժողովը ձայների 89 կողմ և 9 դեմ հարաբերակցությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքի նախագիծը:

Քվեարկությունից անառաջ «Ելք» խմբակցության պատգամավորներն անդրադարձան երեկ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ իրենց վերաբերյալ արած դիտարկումներին:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իր ծառայության ընթացքում ինքն օրենքով սահմանաված կարգով  արձակուրդներ է ստացել ու հանձնել է քննությունները, իսկ մնացած քննությունները և պրակտիկան ստացել է  ծառայությունից հետո. «Իսկ «վերին արտի ցորենի» հետ կապված, եթե վերին արտի ցորենը լինեի՝ Սոյուղում, Հաջիբաջում, Ծիրանի ձորում չէի ծառայի: Հուսով եմ՝ տեղը գիտեք»:

Նույն խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ հայտարարեց, որ նախարարը նենգափոխել է իր միտքը և անձնական դաշտ տարել հնչեցված քննադատությունը. «Մենք գտնում ենք, որ տարկետումը չպետք է վերացվի և օրենքի լավ դրույթները կարող են համատեղվել տարկետման իրավունքի հետ»:

Կարդացեք նաև

Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց. «Ի հեճուկս Պաշտպանության նախարարի ներկայացման՝ մենք ասել ենք ու ասում ենք, որ ներկայացված օրենքը զինվորական ծառայության մասին իր թևերն է փռում պճեղի մենինգիտով բանակից ազատվողների վրա, այս օրենքն այդ խնդիրը չի կարգավորում և այն ավելի է խորանալու, դրա համար մենք դեմ ենք այդ օրենքին»:

Նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ իր հերթին անդրադարձավ նախարարի՝ իր մասին հնչեցրած դիտարկմանը. «Ես բոլորովին չէի ցանկանա, բայց քանի որ նախարարը հարցը բարձրացրեց, ստիպված եմ հանրության և գործընկերների համար ասեմ. ՊՆ-ի կողմից պատվոգիր եմ ստացել, որովհետև կամավոր ապրիլի 23-ից հետո մեկնել եմ առաջնագիծ և կատարել եմ իմ առջև դրված մարտական հանձնարարությունը, որը տվյալ դեպքում եղել է ինժեներական աշխատանքների ձևով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս