Բաժիններ՝

Երևանում վթարի է ենթարկվել ՀՀ նախկին ոստիկանապետի առաջին տեղակալի տղան, ով «Արզնի» առողջարանի տնօրենի տեղակալն է. shamshyan.com

Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 26-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Ժամը 00։10-ի սահմաններում Գայի պողոտայի և Մոլդովական փողոցի խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցի բնակիչ՝ 31-ամյա Սմբատ Մահտեսյանի վարած Toyota Camry մակնիշի 88 ՏՏ 008 համարանիշի և Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ՝ 24-ամյա Ալբերտ Մկրտչյանի վարած Kia մակնիշի 69 VN 669 համարանիշի ավտոմեքենաները։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota-ի վարորդ Ս. Մահտեսյանը ՀՀ նախկին ոստիկանապետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արարատ Մահտեսյանի որդին է, ով աշխատում է «Արզնի» առողջարանում՝ որպես տնօրենի տեղակալ։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս