The Beatles-ի հիմնադիր Փոլ Մաքքարթնին դատի է տվել Sony/ATV ընկերությանը՝ ստանալու համար այն երգերի հեղինակային իրավունքները, որոնք նա գրել է խմբին մասնակցելու ժամանակ։
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը փաստաթղթեր է գաղտնազերծել, որոնց համաձայն՝ առաջին խորհրդային ատոմային ռումբն ստեղծվել է Հայաստանում։
ՌԴ Չելյաբինսկի մարզի Զլատոուստ քաղաքում թողարկվել են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դիմանկարով դրամներ։ Այս մասին ասվում է «Արթ-Գրանի» արտադրող ընկերության կայքում։
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց, որպեսզի յուրաքանչյուրն իր ոլորտում իրականացնի ներդրումային ծրագրերի գույքագրում` հստակ կանխատեսելով ներդրումների ծավալները:
«Ձեր ներքին աշխատակազմերին տվեք հանձնարարական, այսուհետ կառավարության նիստ բերվող այն նյութը, որ արտառոց չի, այլ ձեր աշխատակազմի բացթողումն է, մենք համապատասխան վերաբերմունք ենք ցույց տալու»:
Կառավարության շենքում պարեկապահակային հսկողությունն ուժեղացվել է: Վերջին օրերին ավելացել է ավտոմատավորների թիվը: Ինչպես այսօր նկատել են գործադիրի նիստը լուսաբանող լրագրողները, հսկվում է ոչ միայն շենքի մուտքը, այլև յուրաքանչյուր հարկում ավտոմատներով զինված անձինք են կանգնած:
Թուրքիայի ոստիկանությունը Անկարայում ձերբակալել է այն ցուցադրության կազմակերպչին, որտեղ սպանվել էր Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը, հայտնում է Hurriyet-ը։
«Միացյալ հայեր» հասարակական կազմակերպությունը միանում է «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների նախաձեռնած նախընտրական դաշինքի ստեղծման գործընթացին` կարևորելով բոլոր կարող ուժերի համախմբումը՝ հանուն մեր երկրի զարգացման և առաջընթացի:
«Նրա հետ կապված ամեն բան հիշում եմ՝ մեր խաղերը, դասերը: Անչափ հանգիստ, մաքուր սիրտ ունեցող տղա էր, համբերատար ու կամեցող: Միասին միշտ կապ ենք պահպանել նույնիսկ Ռուսաստանում եղած ժամանակ, բանակում: Շատ էր ուզում գալ, այստեղ ծառայել: Միշտ էլ ընկերներով մտածել ենք, որ սա մեր հայրենի հողն ու ջուրն է, մեզնից բացի ոչ ոք այն չի կարող պաշտպանել: Ռաֆիկն այդպես էլ արեց»:
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը 2016թ. կորցրել է Սիրիայում և Իրաքում գրաված տարածքների մեկ քառորդի նկատմամբ վերահսկողությունը, հայտնում է բրիտանական IHS Markit վերլուծական ընկերությունը։
Հունվարի 19-ին, ժամը 11.13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի թիվ 28 հասցեում գտնվող ալյումինի գործարանում:
ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ է տվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքներում շինարարություն ծավալելու դեմ ուղղված բանաձևի անցումը, որպեսզի կողմերին դրդի երկխոսության։
Ղրղըզստանի իշխանությունները Բիշքեկում կործանված բեռնատար Boeing-ի բորտային ինքնագրերը ուղարկել են Մոսկվա՝ գաղտնազերծման նպատակով, գրում են տեղի ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ղրղըզստանի տրանսպորտի նախարար Ժամշիտբեկ Կալիլովին։
«Մենք առաջիկա օրերի համար կանխատեսել ենք թույլ ձյուն, ամպամածությունը կշարունակվի: Պարզապես սպասվող թույլ տեղումները դրական ազդեցություն կունենան լճացած սառը օդի քայքայման համար»,-ասաց Գագիկ Սուրենյանը:
ԵԱՀԿ-ն ԱՄՆ-ի ընտրական համակարգը համարում է չափազանց ապաինտեգրված և բազմաթիվ կետերով միջազգային չափանիշներին չհամապատասխանող, հայտնում է Deutsche Welle-ն։
Նվազագույնը 25 երեխա է զոհվել և 40-ն ստացել է վնասվածքներ Հնդկաստանի Ուտտար-Պրադեշ նահանգում բեռնատարի և ավտոբուսի բախման հետևանքով, հայտնում է India Samvad պարբերականը։
Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նախօրեին հյուրընկալել է Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանին և նրան ուղեկցող մի խումբ անձանց:
Բժիշկները ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ-Ավագին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ Ավելի վաղ նա տեղափոխվել էր Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի հիվանդանոցներից մեկը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է ՆԱՏՕ-ի համակարգերի վրա կիբերհարձակումների թվի ավելացման մասին, հայտնում է Die Welt պարբերականը։
Հունվարի 19-ին, ժամը 02.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սաֆարյան փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկը ջրալցվում է. ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունվարի 19-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Հունվարի 18-ին, ժամը 22.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցում՝ «Իդեալ» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհարժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Մեծ Բրիտանիայի Անտարկտիկական վարչությունը ներկայացրել է տեսագրություն, որտեղ ցուցադրված է 40 կիլոմետր երկարությամբ ճեղքվածք, որը գտնվում է ամենահարավային մայր ցամաքում:
Գիտնականների կարծիքով՝ երեխաները մտապահում են այն լեզուն, որով իրենց հետ խոսում են կյանքի առաջին հինգ ամիսներին: Գիտնականները պարզաբանում են, որ այս ուսումնասիրությունը ցույց է տալիս երեխաների հետ խոսելու կարեւորությունը:
79-ամյա Ջեկ Նիկոլսոնն ամերիկացի դերասան է և ռեժիսոր: Նա «Օսկար»-ի է անվանակարգվել 12 անգամ եւ այդ պարգեւն ստացել է երեք անգամ: Նիկոլսոնը BAFTA-ի երեք եւ «Ոսկե գլոբուս»-ի յոթ մրցանակների դափնեկիր է: Իր 60-ամյա կարիերայի ընթացքում նա նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Ուրացողները», «Ավելի լավ չի լինում», «Գայլը», «Բեթմեն», «Թռչելով կկվի բնի վրայով», «Չինական թաղամաս» ժապավենները, ինչպես նաեւ Սթենլի Քուբրիքի «Փայլ» կինոնկարում:
«Մանչեսթեր Յունայթեդն» ուզում է ուժեղանալ «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանով:
Նրանց մոտ ամեն ինչ վերահսկվում է, նրանք կարողանում են տնտեսել և շռայլել, նրանք ամեն ինչ պահում են իրենց ձեռքում և անում են դա այնքան թեթև և անկաշկանդ, որ ամենագլխավորը, այդ ամենի հետ մեկտեղ, ունենում են հոյակապ տեսք:
Եղունգների որակի և գեղեցկության վրա մի շարք գործոններ են ազդում, այդ թվում՝ սխալ կենսակերպը, վիտամինների և հանքանյութերի անբավարար քանակը, ագրեսիվ կոսմետիկ միջոցների օգտագործումը։