Կոտայքի մարզի դատախազությունում ստուգվել է նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման օրինականությունը և պարզվել, որ որոշումը կայացվել է վաղաժամ, չեն ստուգվել առերևույթ հանցագործության վերաբերյալ բոլոր տվյալները, անհիմն կերպով արժանահավատ են համարվել միայն կրթահամալիրի տնօրինության և աշխատակիցների հայտնած տեղեկությունները, ինչի կապակցությամբ նյութերի նախապատրաստման նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2017թ. հունվարի 16-ին որոշում է կայացվել նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ հարուցելու մասին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով՝ Կուբայի և Կոստա Ռիկայի հանրապետություններում ՀՀ դեսպաններ են նշանակվել։
«Գիտեմ Ռուսաստանը և գիտեմ ռուսներին: Նրանք շատ ընկերական, հյուրընկալ մարդիկ են, և ես հավատում եմ, որ աշխարհի այս առաջնությունը կարող է լինել լավագույնը ֆուտբոլի պատմության մեջ: Աշխարհի այդ առաջնությանը կմասնակցեն իմ ընկերներից շատերը, և ես լիահույս եմ, որ կմասնակցի նաև իմ երկրի` Հայաստանի թիմը»,- ESPNFC-ին ասել է Մովսիսյանը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի համար հասավ Մերձավոր Արևելքում առաջատար խաղացողի դերին։ ԱՄՆ-ը ստիպված է բավարարվել ընդամենը Սիրիայի կարգավորման բանակցություններում մասնակցության հրավերով, որոնք այս ամիս կանցկացվեն Ղազախստանի մայրաքաղաքում։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նշանակվել է նախագահի խորհրդական։
ԱՄՆ-ը կարող է թուլացնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները 2017թ. մարտ-ապրիլ ամիսներին Դոնալդ Թրամփի՝ Մերձավոր Արևելքում ՌԴ-ի հետ հնարավոր համագործակցության մասին դրական արտահայտությունների և ԱՄՆ նախագահական ընտրություններին ռուս ցանցահենների «առանց ապացույց» մեղադրանքների ֆոնին, ենթադրում են Deutsche Bank-ի վերլուծաբանները։
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Բելառուսում ձերբակալված ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարցին, ում Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են արտահանձնել իրենց երկիր:
ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել ահաբեկիչների հրամանատարական կետին Սիրիայի հյուսիսային Իդլիբ քաղաքի մերձակայքում։
Նախկինում մի քանի անգամ դատվածն ու նրա «գործընկերը»՝ թմրամիջոցի խմբաքանակով:
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-Ավագը Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում հոսպիտալացվել է։ Այս մասին հայտարարել է տեղի KHOU 11 հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ նախկին նախագահի ներկայացուցչին։
ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման կրճատել է ԱՄՆ բանակի հետախուզության նախկին վերլուծաբան Չելսի Մեննինգի բանտարկության ժամկետը, որը դատապարտվել էր 2010թ. տեղեկատվության արտահոսքի համար։
Հունվարի 18-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը համալրվեց իրազեկման նոր սարքավորումներով, որոնք նախատեսված են Դիլիջան համայնքի վաղ ազդարարման համակարգի Հովք և Գոշ բնակավայրերի համար: Սարքավորումները նախարարությանը հանձնել է «ՕքսԵՋեն» հիմնադրամը:
Միլիարդատեր Ուիլբուր Ռոսսը կվաճառի սեփական ներդրումային բիզնեսում իր մասնաբաժինը, որպեսզի խուսափի պետական և բիզնես շահերի բախումից ԱՄՆ առևտրի նախարարի պաշտոնում հաստատվելու դեպքում, հաղորդում է Reuters գործակալությունը։
ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման կհրավիրի իր ամփոփիչ մամուլի ասուլիսը հունվարի 18-ին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տանը։
Հունվարի 16-ին Ռուսաստանի քաղաքացին «դեբոշ» է սարքել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում։
ԱՄՆ-ն Օմանին է փոխանցել Գուանտանամոյի բանտի 10 բանտարկյալի, ասվում է Պենտագոնի կայքում։
ԱՄՆ-ում ավելանում է Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսականների թիվը, որոնք բոյկոտ են հայտարարել Դոնալդ Թրամփի երդմնակալությանը։ BBC-ի տվյալներով՝ նրանց թիվն արդեն գերազանցում է 50 մարդը։
Հունվարի 18-ին, ժամը 01.50-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժանմունքից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Գարրի Ա.-ն:
Ուշադրություն. 29-ամյա երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած:
Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում, երեկ մեկնարկած ընտրություններում կառույցի նոր ղեկավար է ընտրվել իտալացի եվրապատգամավոր, Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության ներկայացուցիչ Անտոնիո Տայանը։
Ժամը 01:10-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Ազատության պողոտա 11ա շենք, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու դի:
Սառը օդի լճացման հիմնական պատճառ հանդիսացող անտիցիկլոնը թուլանում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Հունվարի 18-ին, ժամը 00.57-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունվարի 18-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
Բժիշկները վարորդների և Ռ. Ն.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Ա. Լ.-ինը՝ միջին ծանրության, իսկ Գ. Մ.-ինը և Է. Գ.-ինը՝ բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փակաները և ավտոմեքենաները տեղափոխել ավտոքարշակների վրա:
«Դուք ճիշտ եք ասում. ես դեռեւս 2008 թվականից կասեցրել եմ իմ կուսակցական անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան»-ին, որի հիմնադիրներից մեկն ինքս եմ եղել»,- ասաց Զաքարյանը` հավելելով,- 2007թ. մայիսին մենք` ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանի գլխավորությամբ, մասնակցեցինք ԱԺ ընտրություններին, դարձանք երկրորդ ուժը, իսկ ես ընտրվեցի ԱԺ փոխնախագահ: Այնուհետեւ` ՎՊ նախագահ… Հիմա իրավիճակն այնպիսին է, որ Հայաստան երկրի հոգսերով ապրող որեւէ անհատ չի կարող քաղաքական միջավայրում մասնակացություն չունենալ»:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: