Բաժիններ՝

Յուրգեն Կլոպը և Պեպ Գվարդիոլան մտել են պայքարի մեջ Պիեր-Էմերիկ Օբամեյանգի համար

Եվ Յուրգեն Կլոպը, և Պեպ Գվարդիոլան ուզում են իրենց թիմերի կազմում տեսնել Պիեր-Էմերիկ Օբամեյանգին:

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ուզում է վերամիավորվել Պիեր-Էմերիկ Օբամեյանգի հետ, սակայն դրան կարող են խանգարել Պեպ Գվարդիոլայի պլանները: Իսպանացի մարզիչը հույս ունի, որ Սերխիո Ագուերոն կհեռանա ակումբից, իսկ նրա տեղը կգա «Բորուսիայի» հարձակվողը:

Իր հերթին՝ «Լիվերպուլը» պատրաստ է 46 մլն եվրոյով վաճառել Դանիել Սթարիջին, ինչը մերսիսայդցիներին թույլ կտա լուրջ առաջարկություն անել Օբամեյանգի վերաբերյալ:
Գաբոնցին ինքը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է հեռանալ ակումբից: Օբամեյանգին ձեռք բերել ցանկացողները ստիպված են լինելու լուրջ գումարներ վճարել, քանի որ ֆուտբոլիստի պայմանագիրը Դորտմունդի հետ նախատեսված է մինչև 2020թ.:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս